ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Արաբական երկրները Սիրիայի վերաբերյալ հայտարարություն են տարածել
21:12, 14.12.2024 | mamul.am
4773 | 0

Մի քանի արաբական երկրներ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայում իշխանությունը խաղաղ փոխանցելու կոչ են արել: «Բոլոր քաղաքական և հասարակական ուժերը պետք է ներկայացված լինեն այս գործընթացում»,- ասվում է Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Կատարի, Լիբանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հայտարարության մեջ: Այն հրապարակվել է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, Հորդանանի Ակաբա քաղաքում Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ քննարկման ավարտին:

Արտաքին գործերի` թվով ութ նախարարները նաև կոչ են արել, որ Սիրիայում քաղաքական գործընթացներն ընթանան ՄԱԿ-ի և Արաբական լիգայի վերահսկողության ներքո և համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` 2015թ. հռչակագրի:

Հայտարարության տեքստում կոչ է արվել զերծ մնալ ցանկացած էթնիկ կամ կրոնական խտրականությունից: Սիրիայում բոլոր մարդկանց համար արդարության և հավասարության կոչեր անելով՝ արաբ նախարարները հանդես են եկել պետական ​​հաստատությունների պահպանման օգտին, որպեսզի երկիրը «քաոսի մեջ չընկնի»:

Բացի արաբական ութ երկրների արտգործնախարարներից, Աքաբայում խորհրդակցություններին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քաջա Կալլասը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Փեդերսենը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին