2019 թվականի հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարում իրականացված պեղումների ընթացքում 2022 թվականին խորհրդավոր գերեզման է հայտնաբերվել: Ենթադրվում է, որ գերեզմանում գտնված հանգուցյալի ոսկորները պատկանում են Վերածննդի դարաշրջանի նշանավոր բանաստեղծ Յոախիմ Դյու Բելլեին, որը մահացել է 1560 թվականին: Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո հայտնաբերվել է խորհրդավոր գերեզման Ոսկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հանգուցյալը եղել է մոտ 33 տարեկան և մահացել է վզոսկրի տուբերկուլյոզից: Այս հիվանդությունը հանգեցրել է խրոնիկ մենինգիտի, ինչի մասին վկայում են ոսկորների վրա բորբոքումների հետքերը: Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո հայտնաբերվել է խորհրդավոր գերեզման Ոսկորների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ հանգուցյալը հմուտ հեծյալ է եղել, քանի, որ նրա նստատեղը և ազդոսկրերը ունեցել են հեծյալներին հատուկ կառուցվածք: Ֆրանսիացի նշանավոր պոետ Յոախիմ Դյու Բելլեն կարճ կյանք է ապրել: Նա հմուտ հեծյալ է եղել և Հռոմից Փարիզ հասել է ձիով, ինչը նշանակալից իրադարձություն էր, հատկապես, երբ հեծյալը տառապում է վզոսկրի տուբերկուլյոզ հիվանդությամբ: Դյու Բելլեն իր ստեղծագործություններում և նամակագրություններում նկարագրել է իր հիվանդությունը: Չնայած առկա են մի շարք ապացույցներ, որ ոսկորները պատկանում են Յոախիմ Դյու Բելլեին, այնուհանդերձ, կան դեռևս որոշ անորոշություններ: Մոտակա ժամանակներս կշարունակվեն ոսկորների ուսումնասիրությունները` հանգուցյալի տարիքն առավել ճշգրիտ պարզելու համար: Ուսումնասիրությունների ավարտից հետո գերեզմանը կփոխանցվի Մշակույթի նախարարությանը: |
Բաժանորդագրվել լրահոսին