ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ուշագրավ դեպք՝ Երևանում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միոմատոզ հանգույց
17:42, 09.01.2025 | mamul.am
39648 | 0

Արտառոց դեպք է տեղի ունեցել «Աստղիկ» ԲԿ-ում․
5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ ծննդաբերական ցավերը վերսկսվել են: Կատարվել է գերձայնային հետազոտություն, արդյունքում հայտնաբերվել է մեծ միոմատոզ հանգույց:
ԲԿ-ն հայտնում է, որ կինը հղիության ընթացքում հսկվել է, սակայն հանգույցը վտանգ չի ներկայացրել․ ծննդաբերության ընթացքում, երբ արգանդը սկսել է կրճատվել, միոմատոզ հանգույցը սկսել է աճել դեպի արգանդի խոռոչ:
Իրավիճակը բավականին բարդ է եղել, հարց է առաջացել` պահպանել արգանդը, թե հեռացնել: Սակայն ի վերջո ընդունվել է որոշում կատարել օրգանպահպանողական վիրահատություն:

Աղբյուրը` «Աստղիկ» ԲԿ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին