ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սխալ են տվյալները, թե Ադրբեջանը 2020-ին մոտ 3000 մարդկային կորուստ է ունեցել»․ Նաիրի Հոխիկյան
17:20, 10.01.2025 | mamul.am
8075 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի հրապարակած պաշտոնական տվյալներով, 2020 և 2021 թվականներին այդ երկրում մահացել է 75.647 և 76.878 մարդ։ Դա մոտ 20 հազարով ավելի է նախորդ տարիների' 2017, 2018, 2019 թվականների և մոտ 15 հազարով ավելի է հաջորդ տարիների` 2022 և 2023 թվականների մահվան ցուցանիշներից։
Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի հրապարակած տվյալները, թե 2020-ի պատերազմում իրենք ունեցել մոտ 3000 մարդկային կորուստ, չի համապատասխանում իրականությանը։ Կրկնում եմ՝ ստանդարտ ցուցանիշներից ավելի քան 15 հազար կորուստ է ունեցել Ադրբեջանը, որը ոչ այլ ինչ է, քան պատերազմում տված զոհեր»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին