ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի ռուսական վառելիքաէներգետիկ համալիրի հետ աշխատող ցանկացած անձի նկատմամբ
21:36, 10.01.2025 | mamul.am
1238 | 0
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, խորհրդակցելով ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, թույլատրել է պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձի նկատմամբ, ով աշխատել կամ աշխատում է Ռուսաստանի տնտեսության էներգետիկ ոլորտում։ Ելենը որոշում է կայացրել՝ համաձայն 14024 գործադիր հրամանի: Հունվարի 10-ին Վաշինգթոնը հայտարարել է ՌԴ-ի նավթարդյունաբերության դեմ պատժամիջոցների լայնածավալ փաթեթի ներդրման մասին:
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: