ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Եթե լրագրողն ասում է՝ ինչպե՞ս կարելի է լսել ինձ, ուրեմն թող գնա Մարալիկում կթվոր աշխատի»․ Վարդան Ղուկասյան
22:12, 10.01.2025 | mamul.am
3984 | 0

«Եթե լրագրողներն են ասում, թե ինչպես կարելի է լսել իմ խոսքը, ուրեմն լրագրող կոչվելու իրավունք չունեն»,- այս մասին «Մեդիահաբ»-ի հետ զրույցում նշեց ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, այդ թվում լրատվական ոլորտի, քննադատում են իր հայհոյանքների տեղատարափը։

«Պրոֆեսիոնալ լարգրողը պետք է հասկանա, որ տվյալ անձը ոչ միայն հայհոյում է (միայն ես չեմ հայհոյում), այլ նաև հրապարակում է փաստեր, նյութեր, բացահայտումներ, հազարավոր քաղաքացիների սոցիալական և իրավական հարցերին լուծումներ է տվել, և դա միայն հայհոյանքով չէ։ Եթե որևիցե լրագրող խոսում է այդ մարտական դիրքից, առնվազն իր դիպլոմը փողով է առել․․․ էդ մարդու դիպլոմը պետք է ճղել- գցել, աշխատանքից ազատել, թող գնա Մարալիկում կթվոր աշխատի»,- նշեց Ղուկասյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին