ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
14:48, 11.01.2025 | mamul.am
1420 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի սանձարձակ ելույթից հետո, Հայաստանի իշխանության արձագանքն առավել քան կանխատեսելի էր:
Հենց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է այնպիսի փակուղային իրավիճակում, որ իշխանության այլ պատասխան, թերևս, հնարավոր չէր ակնկալել:
Ստեղծված արտակարգ պայմաններում քաղաքական միտք և առաջարկներ ձևակերպել են հատուկենտ գործիչներ (պրոֆեսոր Արման Գրիգորյանի ակադեմիական հարցազրույցը, Վահե Հովհաննիսյանի ռացիոնալ գրառումները) ու նաև՝ ՀԱԿ-ը, «Լուսավոր Հայաստանը», «Մայր Հայաստանը» ու թող անհամեստ չհնչի՝ մեր կուսակցությունը:
Առանց կշտամբանքի ու հանդիմանության, ուզում եմ հարցնել՝ իսկ ո՞ւր է խորհրդարանական կամ տիտղոսային ընդդիմությունը, որը կարգավիճակի բերումով՝ պարտավոր էր ներկայացնել այլընտրանքային բովանդակություն:
Ստանդարտ ու էպատաժային մի քանի արձագանքից բացի՝ քաղաքական լռություն, կոնցեպտուալ մոտեցումների բացակայություն:
Հետո շարունակ բողոքում են, թե արտախորհրդարանական ուժերը ձգտում են իրենց փոխարինել ԱԺ-ում՝ դա ներկայացնելով որպես «մեծագույն մեղք»:
Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի: Բայց որպեսզի գործող իշխանության դեմ ձևավորվի քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիա, առաջին հերթին՝ պետք է ձևավորվի նոր որակի ընդդիմություն՝ երկրի զարգացման ռացիոնալ տեսլականով, այլընտրանքային բովանդակությամբ:
Այս դժվարին առաքելության իրականացումը մեկնարկել է, հուսանք՝ անխուսափելի շոշափելի արդյունքի հեռանկարով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին