Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 27-ի ջրհեղեղի հետևանքները ձմռանն են վերացնում, այն էլ՝ առանց մրցույթ հայտարարելու, հրատապ մեկ անձից ընթացակարգով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ դեկտեմբերի 4-ին որոշել եք «Հաշվի առնելով մայիսյան հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման և Աղստև գետի խնդրահարույց հատվածների մաքրման աշխատանքների հրատապությունը՝ թույլատրել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին գետի հոսանքների կարգավորման և ջրհեղեղների վերահսկման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել հրատապ մեկ անձի ընթացակարգով»։ Մայիսի 27-ից մինչև դեկտեմբերի 4 վեցուկես ամիս է, այդ ընթացքում ինչո՞ւ վերոհիշյալ աշխատանքների մրցույթ չեք անցկացրել։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1800 –Ն որոշմամբ մարզին հատկացվել է 70 մլն դրամ և սահմանվել է գնման ձևը՝ հրատապ մեկ անձ: Գնումն իրականացվել է համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների»»։ |
Բաժանորդագրվել լրահոսին