ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ուզում են ազատազրկել ինձ»․ Զարուհի Փոստանջյան
15:24, 11.01.2025 | mamul.am
3780 | 2

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սույն թվականի հունվարի 13-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 12:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը իմ նկատմամբ սահմանելու է քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ նա անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ինձ ճանաչել է մեղավոր` իմ նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ:
Չնայած օրենքի պահանջի, որ մեղադրական վերդիկտը պետք է լինի գրավոր և հրապարակային` հասանելի և՛ հանրությանը, և՛ մեղադրյալին, ինձ հայտնի չեն` մեղադրական վերդիկտ կայացրած դատավոր Տիգրան Ոսկանյանի կողմից օրենքի պահանջի վերաբերյալ հետևյալ հարցերի պատասխանները.
1) ապացուցվա՞ծ են արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը).
2) ապացուցվա՞ծ է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը.
3) ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի կողմից այդ արարքը կատարելը.
4) ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ:
Դատավոր Տիգրան Ոսկանյանը ցանկանում է ինձ ազատազրկել այն բանի համար, որ ես չեմ հերքել թեկուզ թուրքալեզու մամուլում, թեկուզ ինչ-որ մի տեղ Նիկոլ Փաշինյանի վերբարյալ հանրահայտ փաստերը՝ Զարուհի Փոստանջյանի կողմից կատարված հրապարակային հետևյալ արտահայտությունները` «Նիկոլ Փաշինյանի կողմից հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, Նիկոլ Փաշինյանին նախորդ իշխանությունների կողմից բերելու, խորհրդարան մտցնելու մասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գործակալ լինելու մասին»:
Ի դեպ սա միակ գործն է, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն իր թշվառ կյանքում հարուցել է մեկի դեմ` այդ մեկը ես եմ` Զարուհի Փոստանջյանս: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն իր թշվառության թիրախ ընտրել է ինձ, իսկ նրա տերերն իրենց լաբարատորիայում վիրահատության արդյունքում շնից և հարբեցող հանցագործից ստացված գործիքին օգտագործում են իմ դեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին