Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ իրեն «հոգնեցրել է» Վլադիմիր Զելենսկու պահվածքը։ «Երբեմն ես հոգնում եմ նրա պահվածքից։ Նա վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով»,- ասաց Ֆիցոն։ Սլովակիայի վարչապետի խոսքով՝ «ժամանակն է վերջ դնել սրան»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրյուսելում աշխատանքային խումբ է ստեղծվելու՝ եվրոպական երկրներ գազի մատակարարման խնդիրը լուծելու համար։ Ուկրաինան այս խմբում չի լինի. |
Բաժանորդագրվել լրահոսին