ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Երևան-Գյումրի ճանապարհին օրվա ընթացքում իրար է բախվել 27 ավտոմեքենա
21:12, 11.01.2025 | mamul.am
2759 | 0

Այսօր՝ հունվարի 11-ին, առավոտյան ժամը 09:20-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-86 կմ հատվածում շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ առաջացել էին խցանումներ, իսկ վթարների պատճառը եղել են մառախուղը, մերկասառույցը, որոշ վարորդների կողմից ավտոմեքենաները ոչ ձմեռային անվադողերով վարելը: Բոլոր վթարների մասնակից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ընդհանուր առմամբ, այսօր այդ ճանապարհահատվածում բախվել է 27 տրանսպորտային միջոց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին