ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Սա անդառնալի կորուստ է հայկական մարզաշխարհի համար. Արթուր Աբրահամ
15:38, 01.02.2013 | mamul.am
4242 | 0

Բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ:

Խորը վշտով ցավակցում եմ հայրենական սպորտի ականավոր ներկայացուցիչներից մեկի` Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ: Սա անդառնալի կորուստ է հայ մարզաշխարհի համար: Նա Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, նրա և նրա դպրոցի սաների շնորհիվ բազմիցս տարբեր միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում մեր երկիրը առաջատար է հռչակվել: Վլադիմիր Ենգիբարյանը բոլորիս համար օրինակ է եղել և կմնա այդպիսին: Եվս մեկ անգամ խորապես ցավակցում եմ Ենգիբարյանի հարազատներին, ընկերներին, համախոհներին: Նրա հիշատակը մշտապես վառ կմնա հայ մարզաշխարհի պատմության մեջ'',- նշել է Արթուր Աբրահամը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին