ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Չեմ թերագնահատում Կարոլիսին, բայց ես եմ հաղթելու. Արթուր Աբրահամ
21:01, 23.10.2013 | mamul.am
2787 | 4
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող ազգությամբ հայ Արթուր Աբրահամը (37-4, 28) ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 26-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի EWE մարզապալատում: Մրցակիցը իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսն (20-4, 10) է:
Այսօր` հոկտեմբերի 23-ին, Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ գալիք մենամարտում ինքն ամեն ինչ կանի հաղթելու համար:
- Որևէ մենամարտ հեշտ զբոսանք չէ: Ես չեմ թերագնահատում Կարոլիսին, սակայն ես եմ հաղթելու,- նշել է Արթուր Աբրահամը:
Տեղեկացնենք, որ Աբրահամ- Դե Կարոլիս մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին