«Լավ է մեռնել, քան ծնկի իջնել ռինգում»,- համոզված է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը,- «դժվարությունները ժամանակավոր են ու հաղթահարելի: Դրանք միշտ մեր հնարավորությունների սահմաններում են տրվում»:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախապատրաստվում է փետրվարի 21-ին Փոլ Սմիթի դեմ Բեռլինի «O2 World» մազապալատում կայանալիք ռևանշ-մենամարտին:
Նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տևած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ, հաղթել է Սմիթին: