ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Իմ կարծիքով՝ Բաքու գնալ պետք չէ»․ Արթուր Աբրահամ
23:53, 22.03.2015 | mamul.am
5384 | 4

Այսօր «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի առաջնությանը ներկա էր նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։
Մրցաշարի ավարտից հետո Արթուրը խոսեց մեր բռնցքամարտիկների մենամարտերի մասին։ «Բոլորը շատ հմուտ և ուժեղ բռնցքամարտիկներ են։ Չի կարելի ոչ մեկին թերագնահատել։ Ուժեղ է և՛ առաջին համարը, և՛ երկրորդ։ Նրանց շարքում կան բռնցքամարտիկներ, որ կարող են աշխարհի մակարդակով մեդալներ բերել Հայաստանին»,- ասել է Աբրահամը՝ ՄԱՄՈՒԼ․am-ի թղթակցի հետ զրույցում։ Խոսելով մեր թիմի՝ Բաքվի խաղերից ակնկալիքներից՝ Արթուրը նշեց․ «Լավ մարզավիճակում են մեր մարզիկները։ Եթե մեկնեն Բաքու, մեդալ կարող են բերել։ Սակայն, կարծում եմ, որ բարդ կլինի։ Իմ կարծիքով՝ Բաքու գնալ պետք չէ։ Բոլոր մարզիկները լարված են լինելու։ Գիշերները հանգիստ չեն կարողանա քնել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին