Լոնդոնում մահացել է աշխարհահռչակ երաժիշտ Դեվիդ Բոուին: Նրա մահվան մասին լուրը հայտնել է որդին՝ կինոռեժիսոր Դանքան Ջոնսը: «Դեվիդ Բոուին խաղաղությամբ հանգավ այսօր՝ շրջապատված իր ընտանիքով՝ 18 ամիս խիզախորեն պայքարելով քաղցկեղի դեմ»,- ասել է նա: Դեվիդ Բոուին «Գրեմմի»-ի, Saturn Awards-ի և այլ մրցանակների մրցանակակիր է: Դեվիդ Բոուի Valentine's Day Դեվիդ Բոուի Space Oddity Լեգենդար երաժիշտը մի քանի օր առաջ է նշել 69-ամյակը և նույն օրն էլ՝ հունվարի 8-ին կայացել է նրա վերջին՝ Blackstar ալբոմի թողարկումը, որը թվով 27-րդն է: Rolling Stone ամսագիրն այն արդեն ճանաչել է Բոուիի ավագույն ալբոմը 1970-ականներից ի վեր: Դեվիդ Բոուի Blackstar |