ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Գարնանային երանգները նոր շունչ են առնում Shushan&Tatev ապրանքանիշի զարդերում
19:35, 02.03.2016 | mamul.am
13978 | 0

Գույներն ու այդ գույներից ստացված նորանոր երանգներն են թելադրում ինչ պատրաստել և ոգեշնչում ստեղծագործել ու ընկղմվել աշխատանքային ընթացքի մեջ...
Արդեն 3-րդ տարին է
Shushan&Tatev ապրանքանիշը կանանց և աղջիկներին առաջարկում է յուրահատուկ զարդերի մեծ տեսականի` վզնոցներ, օղեր, զարդաքորոցներ, թևնոցներ ու մազակալներ:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երկու քույրերը` Տաթևն ու Շուշանը, որոշեցին զարդեր պատրաստել իրենց և ընկերների համար: Արձագանքները բավականին խոստումնալից էին, շուտով հասկացան, որ պետք է շարունակել և զարդերը ներկայացնել արդեն որպես ապրանքանիշ:

«Գեղեցիկի նկատմամբ ընկալումը փոխանցվել է ծնողներից, հատկապես` մայրիկից, ով հանդիսանում է մեր մեծ օգնականն այս գործում»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Տաթևը:

Shushan&Tatev ապրանքանիշի բոլոր զարդերը հեղինակային են և պատրաստվում են քույրերի մտահղացմամբ ու դիզայնով: Պահպանելով իրենց ոճային առանձնահատկությունը՝ նրանք կարողանում են ընդառաջ գնալ պատվիրատուին և իրականություն դարձնել նրանց անհատական մտքերից ծնված զարդեր: «Հիմնականում աշխատում ենք պոլիմերային կավի, էմալի, ակրիլային նյութերի, բրոնզի, արծաթի և ոսկու համադրությամբ: Անընդհատ փորձում ենք նոր շունչ հաղորդել զարդերին, նոր դետալներ ու նոր նյութեր ավելացնել: Այժմ սկսել ենք հայկական զարդանախշերն ուսումնասիրելով` նաև դրանցից տարրեր ներառել զարդերի մեջ»,- պատմեց Տաթևն, ով տատիկի ձեղնահարկում գտնելով նրա ասեղնագործությամբ պատկերված խաչը, վերարտադրել է զարդի վրա՝ երկրորդ կյանք պարգևելով ձեռագործ նկարին:

«Երբեմն նաև թրենդ համարվող ապրանքանիշերից որոշ տարրեր ենք օգտագործում»:


Գարնանն ընդառաջ ապրանքանիշը գնորդին առաջարկում է ծաղկային թարմ ու ոգեշնչող գունապնակով զարդերի նոր շարք:


Ապրանքանիշը հաճախ է մասնակցում Երևանում արդեն ավանդական դարձած ցուցահանդես-վաճառքներին:
«Այս անգամ մասնակցում ենք գարնան ամենագունեղ և վառ միջոցառմանը` նվիրված կանանց տոների միամսյակին: Մարտի 5-ին և 6-ին, ժամը 10:00-ից «Անի Պլազա» հյուրանոցում կանցկացվի ցուցահանդես-վաճառք, որտեղ կգտնեք բազմաթիվ յուրահատուկ և գեղեցիկ ձեռագործ նվերներ ձեր և ձեր սիրելիների համար»:

Քույրերի զարդերը կներկայացվեն նաև Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի նախաձեռնած ցուցահանդես-վաճառքին՝ նվիրված կանանց տոներին:
«Ցուցահանդես-վաճառքն անցկացվելու է մարտի 4-ից 6-ը «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի սրահներում: Սպասվում են բազմաթիվ հյուրեր և հետաքրքիր անակնկալներ»,- նշեց Տաթևը:

Ցանկության դեպքում կազմակերպվում է նաև զարդերի արագ առաքում կամ «Հայփոստ»-ի միջոցով` 1-2 օրվա ընթացքում:
https://www.facebook.com/ShushanTatev/?ref=hl

Shushan&Tatev
Ընդունվում են անհատական պատվերներ 096 00 33 55, գործող տեսականին առկա է Վերնիսաժում շաբաթ և կիրակի օրերին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր