Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կանանց միամսյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.
«Հարգարժան մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ միամսյակի առթիվ` մաղթելով լավագունը: Թող տոնական տրամադրությունը և հաճելի անակնկալներն ուղեկցեն ձեզ ինչպես առաջիկա տոնական ամսվա, այդպես էլ ողջ տարվա ընթացքում:
Եղեք առողջ, հաջողակ և երջանիկ: Դուք` բոլորդ, անսահման գեղեցիկ եք, և ձեզանով գեղեցկացնում եք աշխարհը, իմաստ եք հաղորդում կյանքին... Իմ մեծ սերը բոլորիդ:
Ձեր` Արթուր Աբրահամ»: