ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Ոստիկանությունն անօրինաբար ներխուժել է MAMUL.am լրատվականի խմբագրություն
20:10, 17.07.2016 | mamul.am
15093 | 12
Այսօր` օրվա երկրորդ կեսին, առանց բացատրության MAMUL.am լրատվականի խմբագրություն է ներխուժել ՀՀ ոստիկանության շուրջ 12 աշխատակից: Վերջիններն առանց բացատրության և իրավական փաստաթղթերի առգրավվել են խմբագրության երկու համակարգիչ, իսկ խմբագրության տնօրեն Ս. Մելիքյանին բերման ենթարկել ոստիկանության գլխավոր վարչության շենք: Շուրջ մեկուկես ժամ անհասկանալի հարցերից, անօրինական, նույնիսկ տարօրինակ հարցադրումներից և ազատ խոսքի տարածման դեմ բռնանալու անհույս փորձերից հետո ոստիկանության աշխատակիցները ներողություն հայցելով բաց են թողել խմբագրության տնօրենին:
Իր հերթին խմբագրության տնօրեն Ս. Մելիքյանը պահանջել է բացատրություն՝ ոստիկանության ապօրինի վարքագծի և բերման ենթարկելու վերաբերյալ, ինչին ոստիկանությունը պատասխանել է, որ իրենք «բերման չեն ենթարկել, այլ հրավիրել են»:
Հարցի վերաբերյալ MAMUL.am լրատվականն սկսելու է իրավական գործընթաց և ներգրավելու է միջազգային և հասարակական կազմակերպություններին:

Ի պատասխան ոստիկանության անօրինական գործողությունների` MAMUL.am լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ոստիկանության անհավասար վարքը և անօրինական գործողությունները ցանկացած լրատվամիջոցի դեմ խստորեն դատապարտելի են և հրավիրում է հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպան մարմինների ուշադրությունը:
Ավելին, տեղեկացնում ենք ՀՀ ոստիկանությանը, որ մարդու իրավունքների, խոսքի ազատության և հանրության տեղեկացված լինելու իրավունքի խախտման ցանկացած դրսևորում ներկայացվելու է հանրության դատին:

Տեղի ունեցած միջադեպի առիթով առաջիկայում կտրվեն մանրամասներ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր