ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Google դիտարկիչն օգտագործվում է աշխարհի 2 միլիարդ սարքավորման վրա
19:05, 11.11.2016 | mamul.am
50789 | 0

Chrome Dev Summit գիտաժողովի ընթացքում Google-ի ներկայացուցիչները հայտնել են, որ այսօրվա դրությամբ Chrome դիտարկիչը գործում է 2 միլիարդ ակտիվ սարքավորման վրա: Այս մասին հայտնում է TechCrunch-ը:

Վիճակագրության մեջ հաշվարկվում են ինչպես բջջային սարքավորումներն, այնպես էլ սեղանի համակարգիչները:

Այսպիսով, Google-ն այսօր ունի 7 արտադրանք, որոնք հաղթահարել են 1 միլիարդ օգտատերերի շեմը: Դրանք են` Android օպերացիոն համակարգը, Gmail փոստարկղը, Chrome դիտարկիչը, Google Maps քարտեզը, YouTube տեսադարանը, Google Play Store խանութն ու իհարկե, ընկերության որոնողական համակարգը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր