ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«36 հերոս, 36 հերոսի զավակ». Գերման Ավագյանը լուսանկարել է ազատամարտիկների երեխաներին
17:15, 23.01.2017 | mamul.am
3900 | 0
Լուսանկարիչ Գերման Ավագյանը լուսանկարել է բոլոր այն ազատամարտիկների երեխաներին, ովքեր ծնվել են հայրերի մահվանից հետո. 36 հերոս, 36 հերոսի զավակ: Միտքն առաջացել է Արցախյան պատերազմի ավարտից հետո: Նկարչի համար սկզբունքային է եղել երեխաներին հասուն տարիքում նկարելը: «Ես սպասել եմ երեխաները մի քիչ մեծանան... Նայում ես նկարները` նմանությունը շատ է»:
Լուսանկարների շարքն առաջին անգամ ներկայացվել է 2012 թվականին` «Շուշի արտ» նախագծի շրջանակում, այնուհետև ցուցադրվել է Փարիզում:
Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած տղաներից մի քանիսի զավակներն էլ ծնվել են հայրերի մահվանից հետո: Միգուցե տարիներ անց Գերման Ավագյանի ֆոտոխցիկը հայտնվի նաև նրանց տանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր