ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ԼԱՐԻ ՎՐԱ Է ԽԱՂՈՒՄ․․․ՆԱ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ․․․
05:26, 17.03.2022
1742 | 0
17-03-22Թ
ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ԼԱՐԻ ՎՐԱ Է ԽԱՂՈՒՄ․․․ՆԱ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ․․․

**
ԱՅՍ ՎԻԴԵՈՆ ՏԱՐԱԾԵՔ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ․․․
ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե չի խառնվելու Ռուս-ուկրաինական պատերազմին, բայց իր փոխարեն ՆԱՏՕ-ի անդամ թուրքիային չի արգելում, աչք է փակում և արդեն 4-րդ Բայրաքթարների նոր խմբաքանակն է ուղարկում ՈԻկրաինա և մի քանի բեռնատարներով բեռնված տարբեր զինտեխնիկա․և այսքանից հետո կարողանում է հայտարարել, թե ՆԱՏՕՆ չի խառնվելու՞․ էլ խառնվելը պոզով ու պոչո՞վ է լինում․․․ՆԱՏՕ-Ն և անդամ պետությունները պատասխան ունեն տալու նաև Արցախյան 44 օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասնակցությանն իր կործանիչ բայրաքթարներով, սպայական կազմով և իր երկրում բուծվող տեռորիստներով հանդերձ, օգնեց Ադրբեջանին, որ ցեղասպանվցած ազգիս իսպառ բնաջնջեր․Էրդողանը գերտերությունների ձեռքի գործիքն է, նրանց հրահանգներն է կատարում․ եթե հիշում եք տևական ժամանակ Զելենսկու ականջին թմբկահարում էր, թե «Ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը» Պուտինին պատերազմի հրահրողներից առաջինը՝ Էրդողանն էր, որին իսկական Թուլաթի դերն է բաժին հասել, այսօր էլ համ զենք է մատակարարում Ուկրաինային, համ էլ հայտարարում «մենք երբե՛ք Ռուսաստանին դեմ չենք գնա, բայց Ուկրաինային օգնելու ենք ամեն ինչով» էլ դեմ գնալը ո՞նց է լինում, որ բայրաքթարներդ ուղարկելով Զոլենսկուն հասկացնում ես, որ կրակը թեժ պահի, մինչև Պուտինին ծնկի կբերեն, այսինքն ինչու՞ Պուտինին, միացել է գերտերություններին, որ Ռուսաստանի տնտեսությունը քայքայելու ծրագրերը կյանքի կոչեն, դրա համար էլ մանկամիտ Զելենսկին, որը դարձել է գերտերությունների կամակատարը, առայժմ չի նստում բանակցությունների, դեռ հույս ունի Պուտինին ծնկի կբերի, ինչպես խոստացել է գերտերություններին․․․և Էրդողանն այնպես հմտորեն է իր դերը կատարում, որ ոչ շիշն այրվի, ոչ էլ քյաբաբը․ անգամ Անթալիայում ֆորումի ժամանակ հայտարարեց, «որ հանուն արդարության չեմ կարող չասել, որ ճանաչում եմ, ուկրաինայի տարածքային ամբողջությունը» պատերազմը գնում է, երկու կողմից անմեղ մարդիկ են զոհվում, երկրներ են քանդվում, իսկ Էրդողանի հնչեցրած այդ երկիմաստ արտահայտությունը «հանուն արդարության» հնչեցրած միտքն ավելի շատ միտված էր ստուգելու ներկաների վրա ի՞նչ տպավորություն կթողնի, իբրև «արդարամիտ» ղեկավար, դրա համար էլ օգնում է Ուկրաինային․․․չեմ կարծում, որ Պուտինը չկռահի Էրդողանի նենգ, դավադիր խաղերը և Էրդողանին թողնի անպատիժ․դեռ շատ պղտոր ջրեր են հոսելու․ ոչ միայն Էրդողանն է Պուտինին թիկունքից հարվածում, այլ՝ Ալիևը նույնպես, որն այս պատերազմից մեկ օր առաջ պայմանագիր կնքեց Պուտինի հետ, բայց այս պատերազմական իրավիճակն օգտագործում է Պուտինի դեմ՝ աջակցելով Ուկրաինային․անգամ Արցախի սահմանին տարբեր տրամաչափի հրազենով կրակոցները, գազատարը վնասելը, արցախցուն Արցախը լքելու պահանջը, այն դեպքում, երբ Արցախում ռուս խաղաղապահներն են վերահսկում, այսինքն մտքին կա խաղաղապահներին սադրելու, ռուսաստանի համար պատերազմական 2-րդ ֆրոնտ բացելու․․․ուստի՝ մենք պետք է շատ զգոն լինենք, լավ ծանր ու թեթև անենք, մանկան նման չուրախանանք Թուրքիայի հետ շփումներից, նախ վերլուծենք, թե թուրքիայի հետ հաշտեցումն մեզ համար ի՞նչ գին է արժենալու և վերջապես մտածենք գրողը տանի, խոսքս ոչ թե կարճաժամկետ կտրվածքով խաղաղության, բարի-դրացիական, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին եմ ասում, այլ հեռո՜ւն, հեռուն նայեք, քանզի տասնամյակներ անց մեր 2, 5 միլիոնանոց երկիրը հայտնվելու է 100 միլիոնանոց Թուրքիայի ճիրաններում․ թիթեռի նման մեկ օրվա հաճույքով մի ապրեք․ մտածեք ազգի հարատևության մասին․ արդեն հայը շաքարի նման լուծվում է օտար ջրերում․․․տեսեք աշխարհում ի՞նչ խաղեր են գնում, ինչ վերադասավորումներ և քայլ անելուց առաջ սթափ մտածենք․ուտոպիայի գիրկը չընկնենք, թե նման խարդավանքներով լեցուն հարևաններից կարող ենք ակնկալել, որ տարածաշրջանը հնարավոր է հարատև խաղաղության պլատֆո՞րմ դարձնել․ուղղակի աբսուրդ է, այն դեպքում, երբ մեկ դարից ավել է թուրքն ու ազերին իրենց երեխաների մեջ սերմանել են, որ հայն իրենց դուշմանն է և Ռամիլ Սաֆորովի այդ արարքը պատահականությու՞ն համարել ու հաշտության, խաղաղության երազանքներով տարված մեր 2 թշնամի հարևաններից խաղաղությու՞ն մուրանք․ այո, ուղղակի մուրում ենք․․․կամ նման խաղաղությունը ինչքա՞ն կդիմանա ժամանակի փորձությանը․․․ Ամեն քայլն անելուց առաջ մի՛ մոռացեք, որ գործ ունենք թուրք հրեշի հետ, որ քիչ է թե ժխտում է Հայոց մեծ եղեռնը, մեր Արևմտյան տարածքների բռնազավթումը, անգամ չխորշեց իր մասնակցությունը բերել Ադրբեջանի սանձազերձած այս 44 օրյա դաժան պատերազմին և այդ մասնակցությունը մեր զոհերի թիվը եռապատկեց ու քառապատկեց ․․․ցավով պետք է արձանագրեմ, որ գերտերություններն անգամ չդատապարտեցին Թուրքիայի այդ ստոր քայլը․ դրա համար եմ ասում, որ մեր արժանապատվության հաշվին մեր դարավոր թշնամուց խաղաղություն մի՛ք մուրացեք․․․ իրականում մենք Թուրքիայինպետք չենք, ոչ էլ Թուրքիան է մեզ պետք, այդ սահմանների բացումը դեռ կյանքի չկոչված, արդեն լսում ենք, որ թուրքերը Հայաստանում տուն-տեղ են առնում․․․բա էլ որտեղից հանգիստ լինեմ․ ի՞նչ են անում մեր իշխանությունները դրա դեմն առնելու համար․բացարձակապես ոչինչ, այսօր TV-ի լուրերով իշխանության ներկայացուցիչը (անունը չեմ հիշում) լրագրողի այդ հարցին հիմնավոր պատասխան չուներ․ պատասխանը սա էր ընդամենը, թե «երևի մասնավորից են առել» ո՞նց թե, մասնավորն ի՞նչ իրավունք ունի տուն, կամ հող ծախի մեր թշնամուն, բա իշխանությունը չունի՞ օրենք արգելանք դնի նման գործարքներին․․․ ես ողբում եմ մեր չեղած, կաղող դիվանագիտության համար․ կրկին հիշեցնեմ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի խոսքերը Հեյդար Ալիևին․ Օզալը կշտամբում է, թե «Ինչու՞ Սումգայիթ ու Ղարաբաղ սարքեցիք, կանցներ մի երկու տասնամյակ հայից էլ շատ ազերին էր լինելու և Արցախում, և Հայաստանում ու մենք կիրականացնեինք մեծ Թուրանի մեր երազանքը» Հեյդար Ալիևն այդ կշտամբանքից խորապես ազդված ամբիոնի մոտ ելույթի ժամանակ վատացավ, ուշագնաց եղավ․․․ բա լավ միթե՞ ձեզ այդ կարճաժամկետ խաղաղությունն այդքան անհրաժեշտ է, որ Եվրոպայի աչքին ժողովրդավա՞ր երևանք, կամ հանուն սահմանի բացման, որը տարիների ընթացքում կրկին թուրքերով է լցնելու Հայաստանը․ հենց այնպես չեմ ահազանգ հնչեցնում․ մի հատ հիշեք․ Հայաստանում կա՞ր մի շրջան, որ ազերիներով չէին բնակեցված և ի՞նչ ազգամիջյան միջադեպեր էր լինում դեռ սովետի օրոք, երբ «եղբայրություն, համերաշխություն, մարդը մարդուն ընկեր է և բարեկամ», քարոզն էր տարվում, բայց ունեցանք Սումգայիթ ու Ղարաբաղ․․․ Այո Օզալը 100 տոկոսով ճիշտ էր.մենք երբեք չպետք է մոռանանք թե դեռևս սովետի օրոք ինչպես հայաթափվեց հայերով բնակեցված Նախիջևանը ու եթե հիմա Էրդողանը սահմանը բացի, իր մտքին հենց այդ ակնկալիքն ունի, որ թուրքերով կբնակեցնի Հայաստանն ու Արցախը և տարիներ անց հայն իր հայրենիքում ասիմիլացիայի կենթարկվի․ չմոռանամ նաև ասել, որ վերջերս ինչու՞ էր Ալիևը պնդում, որ «մադրիդյան սկզբունքներում» տեղ գտած ազերի փախստականների վերադարձը բուն Արցախի տարածք կետը կյանքի կոչվի, որի մասին միշտ եմ ահազանգել, որ ամենավտանգավոր կետն այդ արձանագրություններում հենց փախստականների վերադարձն է բուն Արցախի տարածք, այսինքն կունենանք նույն Նախիջևանի կրկնությունը և հայ-թուրքական սահմանը բացելուց հետո թուրքը կհասնի իր վաղեմի երազանքին․ «Հայաստանն առանց հայերի», իսկ սահմանի բացումը մի քանի օլիգարխի ենք ավելի հարստացնելու, բայց ոչինչ, որ թուրքիան մուտք կգործի Հայաստան, մեր եղած այս նոր-նոր ոտքի ելնող փոքր տնտեսություններին կխժռի, իր էժան ապրանքներով կհեղեղի Հայաստանը․հիմա էլ հեղեղված է, այդքան կարոտախտի կարիք չկա․․․այդժամ հայը կդառնա չարչի, թուրքը կարտադրի, հայը կիրացնի․․․էլ ի՞նչ մշակույթ, էլ ի՞նչ ուսում, մեր ԲՈՒՀ-երն էլ կփակվեն․ այսինքն գնում ենք դեպի խո՜րը գլոբալիզացիա․․․Էրդողանն ամեն հնարավոր և անհնար գնով փորձում է հասնել թուրքիայի անհասանելի երազանքին․Մեծ թուրանի, Պանթյուրքիզմի ծրագրի իրականացմանը, որին այսօր խանգարում են Հայաստանն ու Ռուսաստանը․այդ էլ փաստեմ, որ ռուսական բազաներն Հայաստանում հենց այնպես չեն դրված․․․Ուկրաինայի այս պատերազմը պետք է մեզ դաս լինի, որ լավ վերլուծենք և մեր կաղող դիվանագիտությամբ չհայտնվենք Էրդողանի ու Ալիևի լարած թակարդում․ մենք, որ հաճախ Պուտինին դադապարտում էինք Էրդողանի և Ալիևի հետ սերտ հարաբերությունների համար, այսօր տեսնում ենք, որ երկուսն էլ Պուտինի թիկունքին խաղեր են տալիս, դավեր նյութելով․․․ դե լավ մտածեք, եթե Պուտինի պես դիվանագետին կարողացան գլխին սարքել, մենք Պուտինի համեմատությամբ շա՜տ փոքր ածու ենք Էրդողանի համար, ինչպես ասում են այնպես կուտ կտա, իր ցանցը կգցի, և այնտեղից մեր դուրս գալը մեր հայրենիքի կորստի գինը կարժենա․․․մեր հայրենիքը փորձադաշտ չի, ուշքի եկեք․․․ չմոռանանք Սերժի Ֆուտֆոլային դիվանագիտությունը, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում աշխարհի գերտերությունների արտգործնախարարների ներկայությամբ, իբր «խաղաղության կամուրջի» քողի տակ արջի ծառայություն էին մատուցում թուրքիային և կարողացան կորզել «Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, իսկ Թուրքիան էլ՝ Հայաստանի» ու այդ ազգադավ արձանագրությունները կորզելը քիչ համարեցին և որպես նախապայման պահանջեցին, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․․․ Այսօր նորից նույն փաստի առաջ ենք կանգնած․ Չաուշօղլին Ադրբեջանում հորդորում է Ալիևին, որ «Սյունիքի հարցը պահեն օրակարգում», իսկ Ալիևն արդեն իր 5 կետերի նախապայմաններն է ներկայացրել, որ այդ կետերը բավարարելուց հետո միայն կստորագրի խաղաղության պայմանագրի տակ․․․ կարծում եմ մենք էլ պետք է նախապայմաններ ունենանք․ հատկապես Արցախի կարգավիճակի հարցը․․․սպասենք, տեսնենք ի՞նչ պատասխան կտան մեր վարչապետն ու արտգործնախարարը Սյունիքին, ու այդ 5 կետերին վերաբերվող․․․գուցէ վերջում ժողովրդի կարծիքի հե՞տ էլ հաշվի կնստեն, հատկապես Արցախցու, որ այսօր արդեն փողոց էր դուրս եկել և Հայաստանի իշխանություններից պահանջում էր ո՛չ մի փաստաթղթի տակ չստորագրել․․․Այո պետք չէ Արցախցու կամքին հակառակ քայլ անել, արցախն ունի նախագահ, վարչապետ, ազգային ժողով, ամբողջ պատասխանատվությունը պետք չէ Հայաստանի իշխանությունը վերցնի իր վրա, հատկապես, երբ գործ ունենք Ալիևի պես անկայուն, անազնիվ ղեկավարի հետ և ինչպես 44 օրյա պատերազմի զինադադարին կնքված պայմանագրի համար առ այսօր մեր վարչապետը հազար ու մի վիրավորանք է ստանում․ էլ կապիտուլյանտ, էլ հողատու, էլ դավաճան․․․ եթե այդ խաղաղության փաստաթուղթը ստորագրվի, չեմ կարծում, որ կլինի զսպաշապիկ Ալիևի նկրտումները սանձող․․․Ալիևի մեջ մարդն է մեռած․ եթե 1994-ի Բիշքեկյան զինադադարը խախտեց և անտեսեց, որ Արցախի հարցը պետք է լուծվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ բանկցություններով, Ալիևը խորամանկեց, ստատուս քվոն պահպանեց, կեղծ բանակցությունների պատրանք ստեղծեց, զինվեց ու պատերազմեց․․․ հիմա Ալիևին ի՞նչն է խանգարում, որ ստորագրի և մի օր էլ երբ խելքին փչի հարձակվի և ամբողջ Արցախը գրավի․․․մի մոռացեք, որ այսօր էլ նա զինվում է․ հենց մեր դեմ․․․Ալիևը թքած ունի, թե որտեղ ի՞նչ է ստորագրում․ ապացույցը, որ պատերազմից առաջ Պուտինի հետ համագործակցության պայմանագրեր կնքեց, բայց ինչպես տեսնում ենք Ալիևի համար գրոշի արժեք չունի․լկտիաբար հայտարարում է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, որը մեծ ապտակ է Պուտինի համար․․․ Երեկ TV-ի լուրերով լսեցի, որ Պուտինը մեսիջ է ուղարկել, որ Հայկական կողմն առայժմ ձեռնպահ մնա Թուրքիայի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց, ու փառք Աստծո ուշացումով, բայց ժամանակին սրբագրեց իր սխալ քայլը, որ մեր վարչապետին հորդորեց հաշտության, խաղաղության պայմանագիր կնքել Էրդողանի և Ալիևի հետ, հիմա, երբ տեսավ 2 էլ իր պարտությունն են ուզում, թիկունքից են խփում, սթափվեց․․․ ՎԵՐՋՈՒՄ ԱՍԵՄ․ չպետք է թույլ տանք, որ այսօրվա ժողովրդավարության հովերով տարված, վտանգենք վաղվա և ապագայի մեր սերունդների անվտանգությունը․․․ թուրքի երեսին ժպտալն անգամ թուլության, ծնկելու տպավորություն է ստեղծում և ասեմ, որ չի նայվում․ ումի՞ց ենք հաշտության ողորմություն հայցում․ մեզ ցեղասպանողի՞ց, մեզ թալանողի՞ց․․․ պետք չէ ողջ ազգի ինքնասիրությունն այդպես ոտնահարել, որ ինչէ թե սահմանները թուրքը բացի ու կրկին ներխուժի մեր կյանք․․․ հիմա, որ ազգովի ձգտում ենք ռուսի լծից ազատվել, հիմա էլ կամովի՞ն, խաղաղության ու ժողովրդավարության դրոշը պարզած պետք կրկի՞ն թուրքի լուծի տակ անցնենք, ինչպես 6 դար առաջ, , , փաստորեն ռուսին փոխելու ենք թուրքի՞ հետ․ քանզի մեր այս փոքր տարածաշրջանի համար երկուսի՝ ռուսի և թուրքի համար տեղ չկա․․․չեմ հիշում մեր մեծեր ո՞վ է ասել «մենք բարդ ազգ ենք, մեր գլխին միշտ պետք է լինի օտարի բամփը, որ հաշտ ապրենք, այլապես հայը-հային կհոշոտի» այսօր դրա ականատեսն ենք․․․ ինչպես Գ, Սունդուկյանի Պեպոյի մենախոսության մեջ է ասվում «թե տղամարդ ես գդագդ գլուխդ պահի» ես էլ եմ ասում․ մեր երկրի ամրությունը, հզորությունը սրա-նրա ողորմության մեջ մի՛ փնտրենք, այն մեր ազգի ձեռքերում է, մեր հույսը մեր վրա դնենք, մեզ հզորանալ է պետք․ ինչպես Իսրայելը ոչնչից կարճ ժամանակում ստեղծեց մեծ և հզոր պետություն իր միաբանության, ազգի հարատևության բարձր գիտակցությամբ․ բայց մենք դարերից եկել հասել ենք 21-րդ դար և ինչու՞ ենք այսօր այսքան անօգնական․ պատասխանը սա է միանշանակ․ անմիաբանությունը, ագահությունը, դավաճանությունը, օտարամոլությունը, ոչ պետականամետ գիտակցությունը․ այս ախտերն են հային դատապարտել այս օրին, որ ոչ բազմանում ենք, ոչ էլ մեր եղածին ենք տեր կանգնում․․․ այս էր ասելիքս ընդամենը․ Ասե՛ք, այս խարդավանքներով լեցուն աշխարհում ողորմություն ու՞մից հայցենք, որ պաշտպանի դավերից, եթե մեր կռիվը չկռվենք․, սուրը եթե պատյան դնենք, տանուլ կտանք մենք նորից, սա եկած է դարերից․․․մենք Հայկ նահապետի ժառանգներն ենք, թուրքի առաջ երբե՛ք չենք ծնկի․․․ ԾՆԿԱԾ ԱՊՐԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՄԱՀՎԱՆ․ ՄԻԱԲԱՆՎԵՆՔ, ՀԶՈՐԱՆԱՆՔ, ԲՌՆՑՔՎԵՆՔ․ ԱՅՍ Է ԱՅՍՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ, ՍԱ Է ԱՅՍ ԱՐևԻ ՏԱԿ ԱՊՐԵԼՈՒ, ԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՅ ԱԶԳԻ ՀԱՐԱՏևՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԳԱՂՏՆԻՔԸ․․․

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

Գրող հրապարակախոս

Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր