ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Հանրահավաքներ ողջ աշխարհում․ Սփյուռքը ևս դեմ է հողատու կապիտուլյանտին և նրա կառավարությանը
23:28, 11.05.2022
1513 | 0
Այն որ այս 2 օրերի ընթացքում Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում Նիդերլանդներում, պայմանավորված է զուտ նրանով, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած այդ անձը գտնվում է հենց այդ երկրում։ Եթե նա գտնվեր ցանկացած մեկ այլ երկրում` նրան այնտեղ էլ «կողջունեին» ու «կընդունեին» նույն ձևով ու խոսքերով։
Այսօր Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող բողոքի ակցիաներ են իրականում նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում։
Սա նշանակում է, որ սփյուռքն այլևս չի՛ վստահում Փաշինյանին և այլևս չի պատրաստվում նրան աջակցել։
Այնինչ Հայաստանին այս օրհասական վիճակում, օդ ու ջրի նման անհրաժեշտ է սփյուռքի օգնությունը, աջակցությունը, ֆինանսական ներդրումը, որը սակայն չի լինի, քանի դեռ Հայաստանում իշխանությունը զբաղեցնում է սփյուռքում վստահություն չունեցող, չընդունված կառավարություն։
Սա ևս մեկ առիթ և պատճառ է, փողոց դուրս գալու և օր առաջ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելու համար։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր