ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ամբոխներն այս խելագարված
07:35, 24.05.2022
1741 | 0

Ֆրանսիայի հրապարակն անշարժացած՝
Կարմիր-կարմիր վրաններով տարածվել էր նրանց առաջ։


Ասես երկրի կոնգրե՛սն էր մեծ, իր բնույթով դժնդա՜կ

Բե՜մ էր ելել, բարբաջո՜ւմ էր թոկից փախած մի դաշնակ:


Թո՜ւյն էր թափվել սատանայի սրտից քամած,
Ո՞ւմ դեմ էին ելնում կռվի ամբոխները խելագարված:


Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ՝
Եկել էին նորից նրանք ՝ ստո՜ր, խաբեբա՜ ու անամոթ։


Ու թվում էր հիմա նրանց - պիտի առնեն երկիրը մեծ,
Պիտի թափե՛ն նրա վրա հազարամյա մաղձը իրենց։


Քանդե՜ն պիտի ու ավերեն, տեղը փոշի՜ պիտի փռեն
Հազարամյա մեր երկիրը քանդե՜ն պիտի ու ավերեն։


Վեր էր ելնում իշխանության տարիների մաղձը աղի -
Ու վառվում էր բութ աչքերում՝ արյունալից ու կատաղի։


Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված։
Երգում էին «Զարթնիր Լաո» ամբոխները խելագարված։

Սայաթ-Նովա ու Մաշտոցի խաչմերուկը շտաբ դարձրած

Երգո՛վ էին պայքար տանում ամբոխները խելագարված։

Լուրթ աչքերով խորը, տխուր – մթում էին նրանք անհուն -
Ու դժժում էր աղմուկը խուլ գիշերային Երևանում...

Ու տագնապով անլըռելի, հայացքներով անթարթ լարված՝
Նայում էին մութ անցյալին ամբոխները խելագարված։


Գիշերի դեմ խավարամած, աչքերն հառած կարմիր կետին՝
Ամբոխները խելագարված սպասում էին առավոտին։


… Առավոտյան Հոծ խմբերով, նախկինների խոսքից խաբված,
Դեպի բաժին էին գնում ամբոխները խելագարված...

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
256 | 0
14:27, 06.03.2024
242 | 0
00:16, 29.01.2024
362 | 0
22:42, 16.01.2024
303 | 0
21:28, 15.01.2024
324 | 0
13:30, 09.01.2024
422 | 0
13:16, 30.12.2023
432 | 0
12:50, 21.12.2023
401 | 0
21:14, 19.11.2023
391 | 0
23:34, 23.10.2023
430 | 0
10:18, 11.10.2023
430 | 0
21:34, 19.09.2023
786 | 0
դեպի վեր