
Իմ և Տիրոջ միջև Միջնորդն ավելորդ է՝ Ե՛ս եմ, ի՛մ Տերն է- Պատժելն ու ներելը… Իմ գաղտնի՜քը Միայն ե՛ս գիտեմ, Թե մեկն էլ իմացավ՝ Գաղնիքն ի՞նչ գաղտնիք, Ուրիշի գործերի մեջ քիթը խոթելը Վաղո՜ւց, շա՜տ վաղուց Դարձել է հարգի… Ասում եմ. - Տե՜ր հայր, քեզ ի՞նչ եմ արել: Ասում է. - Ի՞նձ, ոչինչ չե՛ս արել, Տիրո՛ջն ես արել. Է՜, ե՛ս եմ, իմ Տե՛րն է, Պատժե՜լն ու ներելը - Անհասկանալի է թե ի՞նչ է ուզում Միջնորդ տերտերը: Նույնիսկ սիրո մեջ Միջնո՜րդ է դարձել, Մեկին հնազա՜նդ, Մեկին տե՜ր կարգում… Դե եկ բացատրի՛ր, որ այս աշխարհում Հնազանդներին ո՛չ ոք չի սիրում… Ա՜յ անհնազանդը - Փոթորի՛կ է գիժ, Ցնդած ալի՛ք է ժայռերին բախվող, Կի՜րք է ու հզո՛ր ճայթող կայծակից, Որի հարվածից երկար ժամանակ Ուշքի չես գալիս… Պտուղն արգելված Չի՛ լինում Դառը, Քա՜ղցր է, ցանկալի՜ ու հյութեղ այնքա՜ն, Որ իրեն հարգող տեր-տղամարդը Ամե՜ն ինչ կանի հասնելու համար: Իսկ հնազանդին կտանի գայլը՝ Որպես ուտելիք ձագերի համար, … Այդպես է դրված աշխարհի Բանը՝ Կամ կերակուր ես Կամ ուտող բերան… |