ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
0 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Հայկական գազաբալոնների գործարան՝ փուչիկ, հեռուստացույցների ու լվացքի մեքենաների գործարանի նման
16:49, 21.06.2022
938 | 0
Հայաստանից դուրս գտնվող անձանց կարող է թվալ, թե իսկապես, Հայաստանում գործում են Փաշինյանի բացած գործարանները, Հայաստանը, հեռուստացույց, լվացքի մեքենա, կենցաղային տեխնիկա է՞ արտադրում, ո՛չ, սու՛տ է։
Մեկդ ունե՞ք կամ տեսել ե՞ք հայկական գազաբալոն կամ գիտե՞ք, թե որտեղ է նման արտադրանք վաճառվում։ Չկա, քանզի գործարանը կանգնեցրել է իր գործունեությունը, գրեթե անմիջապես բացումից հետո և գրեթե ինքնուրույն չարտադրելով ոչ մի գազաբալոն։
Առիթն ու պատճառն այն է, որ գազաբալոնի հիմքը ստանալը հնարավոր է միմիայն մետաղի տաք գլանման տեխնոլոգիայով, որը չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ զարգացած է ՌԴ-ում կամ տարածաշրջանի երկրներում։ Այդ տեխնոլոգիան զարգացած է Չինաստանում և Հայաստանում գազաբալոն արտադրելը հնարավոր է միմիայն Չինաստանից ներկրելով և այն էլ Հայաստանի կառավարությունից մի շարք աննախադեպ հարկային, մաքսային և այլ արտոնություններ և աջակցություն ստանալու շնորհիվ, որը Փաշինյանի կառավարությունը չի՛ տրամդրել գործարանին։
Լրիվ նույն իրավիճակն է նաև հեռուստացույցների և կենցաղային տեխնիկայի «գործարանում», որն իրականում ոչ թե գործարան էր, այլ հավաքման արտադրամաս` цех։ Այդ «գործրանն» իրականում ոչ մի բան չէր արտադրում տեղում, այլ հավաքում էր Չինաստանից ու Կորեայից ներկրված մասերով։ Այս «գործարանին» ևս գոյատևելու և մրցունակ արտադրանք տալու համար, անհրաժեշտ էին հարկային ու մաքսային աննախադեպ արտոնություններ, որը ևս Փաշինյանը նրանց չտվեց։ Նա պարզապես օգտագործեց ներդրողների էնտուզիազմը, կտրեց գործարանների ժապավենները, նկարվեց ու լքեց նրանց։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր