ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ահա այն տղերքը, որ այսօր պիտի լրացնեին ԲՈՒՀ-էրի հազարավոր թափուր տեղերը։
22:59, 23.07.2022
1566 | 0
Այսօր ՀՀ ԲՈւՀ-էրի 1918 ԱՆՎՃԱՐ տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը: 550 անվճար ու ավելի քան 15000 վճարովի տեղ, մնացել է թափուր: Այս մասին դեռ 1-2 ամիս առաջ էի ահազանգում։
Սա փակ շղթա է։
Տնտեսեցիր բանակիդ վրա` կկառուցես, կլցնես գերեզմաններ։ Տնտեսեցիր կրթության վրա` կկառուցես, կլցնես բանտեր։
Այսօր մեր առաջ ևս մեկ մարտահրավեր է ծառանում` թույլ չտալ, որպեսզի ԲՈՒՀ-ական համակարգում ու ՄՄՈՒՀ-ներում լինեն կրճատումներ, օպտիմալիզացիա, միաձուլումներ կամ նմանատիպ այլ բաներ։ Եթե չենք ուզում ազգը դեգրադացվի, դառնանք հետամնաց` պակասը պիտի լրացնենք ու հենց այսօր։
Իսկ թե ի՞նչպես պիտի լրացնենք` ասեմ։
Քանի որ պետությանը ԲՈՒՀ-էրին սուբսիդավորվել է պետք, իսկ պատերազմից վերադարձած կամավորականներին՝ առավել ևս անձեռք, անոտք, անաչք վերադարձածներին, իրենց կյանքը դասավորել ու տեղ գտել է պետք՝ պետք է տղերքին անվճար սովորելու հնարավորություն տրվի, թե՛ բակալարիատ, թե՛ մագիստրատուրա։
Այսօր հիրավի պետությունը պաշտպանական առումով 30-45 տարով հետ է գնացել, բանակի հերն անիծվել` այսօր կրկին անհրաժեշտ է արժանի տեղ տալ կամավորականներին` 44-օրյա պատերազմից վերադարձած անձանց, որոնք ինքնակամ էին կռվի դաշտ մեկնել իսկ այսօր ոչ մի առավելությունից չեն օգտվում, այնինչ պետության ու բանակի հիմքը նրանք են․․․
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր