ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՄԻ՛ ՊՂԾԵՔ ՄԵՐ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՍՈՒՐԲ ՀԻՇԱՏԱԿԸ
02:50, 22.08.2022
1184 | 0


ՄԻ՛ ՊՂԾԵՔ ՄԵՐ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՍՈՒՐԲ ՀԻՇԱՏԱԿԸ
Այս հակառուսական հիստերիան, որ գնալով նոր թափ է առնում, և լրատվական դաշտում նոր տարածքներ գրավում, լավ բանի չի բերելու, ոմանց մոտ ռուսաֆոբիան հասել է գագաթնակետին․այնքան են ատում ռուսին, որ անգամ մեր մեծերին են փորձում հողին հավասարեցնել, ովքեր սովետի օրոք մեծ դերակատարություն են ունեցել Հայաստանի խորհրդայնացմանը, որը ցեղասպանություն ապրած, մի բուռ մնացած ողբի ու որբի երկիր դարձած մեր ժողովրդի միակ փրկությունն էր․ և միայն այդպես կանխվեց, թույլ չտրվեց, որ դաշնակները Արևյելյան Հայաստանը մաս -մաս հանձնեին թուրքին, ինչպես Ալեքսանդրապոլը, որը սովետի շնորհիվ միայն կանխվեց․ հենց այն ժամանակ դաշնակերն ամեն ինչի պատրաստ էին, թուրքիայի ողորմածությանն արժանանալու համար, անգամ Անդրանիկ Զովավարին թուրքիային հանձնելու գնով․․․փաստերը շատ-շատ են․․․Սովետին միանալով հողաշեն խրճիթներով, գյուղ հիշեցնող Երևանը 70 տարում ծաղկեց, նոր քաղաքներ ու մարզեր ձևավորվեցին, ցեղասպանությունից մազապուրծ եղած 500 հազար հայության թիվը հասավ 4 միլիոնի, ամեն ընտանիքում 4, 5, 6, 7, 8, 9, 10, մինչև 12 երեխա էր ծնվում․․․Կովկասի ամենածաղկուն և հարուստ երկիրն էր, իսկ ի՞նչ արվեց անկախացած Հյաստանում այս 30 տարիներին, սովետի ստեղծած հարուստ երկիրը սեփականաշնորհման քողի տակ թալնեցին ու լափեցին, հայաթափեցին․․․քննադատող եք, բացահայտող, 30 տարիների թալանչիներին, հանցագործներին և առ այսօր նրանց թիկունք կանգնող ծախված դաշնակներին կատարսծ ազգադավությունները հանեք արևի երես, քննադատեք, անուններ հնչեցրեք, ձեր աչքի առաջ թալանել ու ավերել են երկիրը, ազգը պառակտել, ձեր ձեռքերը երկարել եք դարերի խորքը, մեր նվիրյալների դոսիաներն եք քչփորում դաշնակների թողած գրառումները հիմք ընդունելով, եթե ունեք քաջություն միայն «գողապետություն» որակելով մի՛ սահմանափակվեք․ խիզախորեն բացահայտեք, թե ինչ ազգադավ քայլեր են կատարել 3 նախագահները և հատկապես Ղարաբաղյան կլանի 2 հանցագործները և նրանց ատամներով պաշտպանող ծախված դաշնակները․․․ փոխանակ հետամուտ լինեք 44 օրյա պատերազմի պարտության պատճառով Արցախի և Հայաստանի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելուն, ճգնաժամային այս իրավիճակից պատվով դուրս գալու, ելքեր փնտրելու, այսօրվա խնդիրներին լուծում տալու փոխարեն հետևողականորեն ընկել են սովետի օրոք մեր մեծերի անցյալը պեղելով, քրքրելով և պախարակելով՝ Էլ Մյասնիկյան, էլ Աղասի Խանջյան, Էլ Աթարբեկյան․ Լևոն Կարախան, , , այնպիսի մեծություններ, որոնց անունները մեր պապերի ու հայրերի համար սրբություն են եղել․․․այսօր փորձ է արվում պղծել, և մատաղ սերնդի մոտ ատելության սերմեր տարածել ոչ միայն ռուս ազգի նկատմբ, այլ մեր մեծերի, ովքեր կարողացան սովետի այդ մեծ ընտնիքում ցեղասպանությունից հետո, հայության այդ ճակատագրական ժամանակահատվածում փրկել Հայաստանը, ինտեգրել սովետմիության մեծ ընտանիքում և հզորազնել․․․Կուզեի իմանալ ի՞նչ իրավունքով եք այդ դասախոսությունները կարդում և Յութուբուբում տարածում․․․ և շատ ալիքների օգտատեր կարճամտորեն կարծում են շատ ԿԱՐևՈՐ ՆՅՈՒԹ Է, ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ․․․ թուրքն իր ազգի շանը մեծարում է, իսկ հայ քաղաքագետ կոչեցյալը ջանք չի խնայում մեր ազգի մեծերին դավաճան ներկայացնելու, ․․․ԲՈՂՈՔՈՒՄ ԵՄ, ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ և ՄԵՐ ՄՅՈՒՍ ՄԵԾԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՍևԱՑՆԵԼ, , , ձեռքները ճար լինի Նժդեհի, Մյասնիկյանի, Շահումյանի և մյուսների արձաններն էլ ապամոնտաժել կտան, , , Երևի մի օր էլ հերթը հասնի Անդրանիկ Զորավարին․․․յնքնահաստատվելու նոր ձև է, , , այս հիստերիան լավ բանի չի տանում, նորից եմ ասում․․․ Ազերին իր չեղած պատմությունն է կերտում, որ ապացույցելու ասելիք ունենա, իսկ մեր քաղաքագետ ԿՈՉՎԱԾՆԵՐԸ ՌՈՒՍԻՆ թշնամի ներկայացնելու, սևացնելու համար, մեր նվիրյալներին են առել նշանառության տակ և նրանց կերտած հերոսական պատմություններն են նենգափոխում, հողին հավասարեցնում, հիմնվելով դաշնակցական ինչ-որ արխիվային գրառումների վրա․․․ մեզ թշնամի պետք չէ, մեր միջից է այդ ցեցը, , , այս ռուսաֆոբիան ու՞ր է տանում մեզ, լավ ասենք թե ռուսն իր զորքն ու զենքը հավաքեց մեր տարածաշրջանը, (ասեմ, որ եթե Պուտինին չեք հարգում, այսօր նա է, վաղը մեկ ուրիշը, բայց ռուս ազգը միշտ էլ հայ ժողովրդի բարեկամն է եղել) Լավ, ասացեք վերջապես, ու՞մ եք վստահում Հայաստանը․ ԹՈՒՐՔԱՄԵՏ Եվրոպային, որ մեր վարչապետից պահանջում էր նշաձողն իջեցնել և Արցախը հանձնել Ադրբեջնին, այն Եվրոպային, որ 44 օրյա պատերազմին բերանը սրբեց հեռու քաշվեց, նույնն էլ 4 տարի տևած արյունալի Ղարաբաղյան պատերազմին․ ոչ մի անգամ չլսեցինք, որ դատապարտեին Ալիևին, ավելին, Եվրոպայի համար Ալիևը վստահելի գազային պարտնյոր է, իսկ մե՞նք, ընդհամենը աղքատ մի երկիր, որ կարող են խաբելով, համոզոլով, միլիարդներ խոստանալով, ինչպես 2, 6000 միլիարդ խոստացան և մեզանից խլեն ոչ միայն Արցախը, այնպես էլ Մեղրին․ հիմա այդ գործի վրա են կենտրոնացած իբր բաց սահմաններ պատճառաբանելով, տրանսպսրտային ուղիները բացելու քողի տակ, ճնշելով, համոզելով, խաբելով մեր վարչապետին, Արցախն ու Մեղրին խլեն մեզանից․․․ ո՞վ չգիտի, որ թուրքն ու ազերին իրենց բոլոր հարցերը կաշառքով են լուծում, ինչպես Արցախի ազատագրված մեր տարածքները հետ ստանալու համար հայր և որդի Ալիևները գործարքի մեջ մտան Ղարաբաղյան կլանի 2 ազգադավ նախագահների հետ․․․այն, որ արդեն մեկ տարուց ավել Սև Լճում խարիսխ գցած ազերին դուրս չի գալիս սուվերեն երկիր Հայաստանի տարածքից, մենք դեռ չգիտենք, Հոկտեմբերի 27-ով կանխվե՞ց Մեղրու հանձման գործարքը, թե առ այսօր ուժի մեջ է և պատահական չէ, որ Ալիևը հոխորտում է, որ պատերազմով կվերցնի, , , շարունակեմ միտքս․․․մենք դասեր պետք է քաղենք անցյալից, թե ինչպես Ֆրանսիայի մանդատի տակ հանձնված, թուրքերից ազատագրված Կիլիկիան ֆրանսիացիները կամովին, արծաթե սկուտեղի վրա 1920թ․ հանձնեցին Թուրքիային, իսկ Արցախի հարցին խաղաղ լուծում տալու համար ձևավորված Մինսկի խումբը տարիներ շարունակ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հատկապես ավելի բացեիբաց, երբ 2007-ին բանակցային սեղանի վրա դրվեց ազգադավ «մադրիդյան սկզբունքները» ՀԻՄԱ ԱՆՑՆԵՄ ԱՄՆ-ին վստահողներին․ 44 օրյա պատերազմին նա էլ բերանը սրբեց մի կողմ քաշվեց, անգամ չդատապարտվեց ՆԱՏՕ-ի անդամ թուրքիան, որ իր բայրաքթարներով, սպայական կազմով ապահովեց Ադրբեջանի հաղթանակը Արցախում․․․կամ եթե անկեղծորեն ուզում է տարածաշրջանում խաղաղություն լինի, ինչու՞ է միլիոնավոր դոլարներ ռազմական օգնություն տրամադրում Ադրբեջանին, որ հայի վրա՞ կրակի․ ուրիշ բացատրություն չկա․․․իսկ Ադրբեջանին ոչ մի տնտեսական սանկցիաներ, բանկային հաշիվների սառեցումներ, ինչպես դա արվում է Ռուսաստանի պահով ․․․այնպես որ ջուրը չտեսած ոտքներդ մի հանեք․․․լուրջ մտածեք, ձեր ուղեղներին նեղություն տվեք, տրամաբանեք, հենց դուք հրահրում եք, որ Թուրքիան ակտիվանա Կովկասում և կյանքի կոչի իր պապերի երազանքը․ Մեծ Թուրանի, պանթյուրքիզմի ծրագիրը․․․ միայն քաղաքականությունից բոբիկ, անգրագետ քաղաքագետը ռուսին մեր տարածաշրջանից հանելու պահանջ կդնի, բայց խելացի մարդն իրավունք չունի Արցախից Ռուսին դուրս հանելու մասին բարբաջի․ Արցախցին շատ լավ գիտի․ որ այդ ամբողջ տարածաշրջանը 1813թվականից պառկանում է Ռուսաստանին և պատահական չէր Զորի Բալայանի «ռուսաց թագավորին գրած նամակը, որպեսզի Արցախը մտներ Ռուսաստանի կազմի մեջ» այսօր Արցախցին միջազգային զորքերի տեղակայումը Արցախում գիտակցաբար է մերժում և ոչ ոք իրավունք չունի արցախցու կամքին դեմ գնա․ Իրականում այդ ամբողջ տարածաշրջանը Ադրբեջանով հանդերձ պատկանում է Ռուսաստանին․ ոչ մենք, ոչ էլ Ադրբեջանը իրավունք չունենք Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելու պահանջ դնենք ․ նա այս տարածաշրջանը պատերազմով է գրավել Պարսկաստանից և 1813 թվակնին Ղարաբաղի Գյուլստան գյուղում կնքվել է կապիտուլյացիայի ակտ և առ այսօր պատկանում է Ռուսաստանին․․․ այս հակառուսական կրքերը բորբոքողները, հիստերիա բարձրացնողները մտածու՞մ են, որ Հայաստանում այդքան հայ չկա, որքան Ռուսաստանում, ովքեր ինչպես անկախությունից հետո՝ մութ ու ցուրտ, սովի տարիներին, այնպես էլ հետո՝ Ղարաբաղյան կլանի թալանված ժողովրդին շուրջ 30 տարի մեր հայրենակիցներին իրենց փոխանցումներով պահեցին Հայաստանը և առ այսօր էլ այդ փոխանցումները չեն դադարում․․․

***
ՀԱՅ ԱԶԳԸ ԳՆԱՀԱՏՈՂ Է ․ ՇԻՐԱԶՆ ՈՒ ՉԱՐԵՆՑԸ, ՄԵՐ ՊԱՊԵՐՆ ՈՒ ՀԱՅՐԵՐԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԵՆ ՊԱՇՏԵԼ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻՆ, ԽԱՆՋՅԱՆԻՆ, ԱԹԱՐԲԵԿՀԱՆԻՆ և ՄՅՈՒՍ ՄԵՐ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ, , , ԳԵՂԵՑԻԿ ՉԷ, ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԱԶԳԻ ՄԱՏԻՑ ՄԻ ՓՈՒՇ ՉԵՆ ՀԱՆԵԼ, ԻՐԵՆՑ ԴՈԿՏՈՐ- ՊՐՈՖԵՍՈՐԻ կոչումները օգտագործում են մեր նոր սերունդին մոլորեցնելու, ուղեղները լվանալու, մեր նվիրյալներին դավաճան ներկայացնելու, նրանց անցյալը սևացնելու, ․և այնպիսի նվիրյալների, ովքեր սովետի խիստ ռեժիմի վտանգն անտեսելով կարողացան հաջողել տեր կանգնել Արևելյան Հայաստանին և ցեղասպանություն ապրած հայության պատառիկները փրկել բնաջնջումից, , , Ժամանակին Նաիրի Զարյանի և նրա նման գործ տվողների զոհը դարձան Չարենցը, Թոթովենցը, Բակունցը, , , ինչ լավ է, որ Մյասնիկյանը, Խանջյանը, Աթարբեկյանը կենդանի չեն, չեն լսում, թե իրենց մասին ի՞նչ են խոսում, ինչպես են իրենց ուրանում․․․ մեր երկրի գլխին այսքան խնդիրները կուտակված, կենդանի հանցագործներին թողած, մեկ դար առաջ իրենց մահկանացուն կնքած մեր նվիրյալներին դավաճան ներկայացնելու ձեր փորձերը ձախողված են․․․ հանգիստ թողեք նրանց․․․ Ահա թուրքի ու հայի տարբերությունը․ մենք մեր եղածին տեր չենք կանգնում, դրա համար էլ էս օրին ենք․․․ փաստն եմ արձանագրում, որ ունենք Նիկոլի պես ազնիվ, Նվիրյալ Վարչապետ, բայց ըստ արժանվույս չի գնահատվում, վստահ եմ տարիներ անց կրկին կգտնվեն նման քաղաքագետներ և մեր վարչապետի արածն էլ կուրանան․․․
Բայց ասեմ, որ ես այնտեղ եմ, որտեղ խողաթյուրվում է արդարությունը և փորձ է արվում դարերի համար կեղծ պատմություն շարադրել, , , ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ, , ,


ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող-հրապարակախոս

Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր