ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+5 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Ոսկերչական արվեստը` ձեռագործ ակնոցների արտադրությունում
15:37, 03.09.2022
409 | 0

Ոսկերչական արվեստը` ձեռագործ ակնոցների արտադրությունում


ՄԵՐՈՆՔ` ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ
Նիդերլանդահայ համայնքը ակտիվ ձևավորման փուլում է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս երկիր տեղափոխվեցին հազարավոր հայեր, որոնք այսօր հաջող ինտեգրման ճանապարհ են անցել ու Նիդերլանդների հասարակական, քաղաքական, մշակութային բիզնես և այլ ոլորտներում նկատելի հաջողություններ են ապահովել: Նիդ.օրագիրը պարբերաբար ներկայացրել է նրանցից շատերին: Այս անգամ նիդերլանդահայ համայնքի հետ համագործակցել է մեր գործընկեր` Սարիկ Սևադան, ով ռեպորտաժներ է պատրաստում հայկական մամուլի համար: Այս օրերին գտնվելով Նիդերլանդներում` Սարիկը հանդիպել ու զրուցել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ: Սիրով ներկայացնում ենք նրա պատրաստած հարցազրույցների շարքը:

Իրենց կյանքում ոսկերչության մասնագիտության ընտրության ճակատագրական դերի, եվրոպական կյանքին ինտեգրվելու դժվարությունների, «Alexanian Eyewear» բրենդի ստեղծման, տարածման, ինչպես նաև միջազգային շուկայում առաջատարներից մեկը դառանալու մասին Սարիկ Սևադան պատմում է իր հեղինակային` «Ես և Սփյուռքը» հաղորդաշարում: Նրա հյուրերն են Արթուր և Լիլիթ Ալեքսանյանները:

Նիդ.օրագրի կողմից.- ԱԼԵՔՍԱՆՅԱՆ բրենդը հիմնադրել է Արթուր Ալեքսանյանը։ 2004 թվականին` հայ արհեստավորը, ոսկերչական մասնագիտության փորձը կիրառեց ակնոցների արտադրության մեջ և 2006 թվականին բացեց իր արհեստանոցը Նիդեռլանդներում՝ արտադրելով ALEXANIAN ակնոցների առաջին բացառիկ հավաքածուն։
«Alexanian Eyewear» բրենդի ամբողջ հավաքածուն նախագծել է հենց Արթուր Ալեքսանյանը` Հարավային Լիմբուրգի իր արհեստանոց-ստուդիայում: Նրա վարպետության ու անխոնջ աշխատասիրության վառ օրինակները` զարդերն ու ակնոցներն են, որոնք արվեստի ձև են ընդունել:
Alexanian հավաքածուն ճանաչելի է դասական և խնամված ոճի յուրահատուկ համադրությամբ: Ապրանքանիշը սահմանում է որակի և բացառիկության բարձր չափանիշներ:

Alexanian-ն առաջարկում է պատվերով ակնոցների նմուշներ՝ ամենաբարձր արժեք ունեցող ոսկերչական քարերով, ներառյալ վարդագույն և դեղին շափյուղաները, սուտակները, սև ռոդիումը և սև ու մաքուր ադամանդները: Շատերը կհարցնեն, թե ինչ ակնոց եք կրում։ Եթե օգտվեք «Alexanian Eyewear» բրենդից, ապա այն եզակի է: Կրկին ընդգծենք, որ
Ալեքսանյան ակնոցները պատրաստվում են ձեռքով` Նիդեռլանդներում: կարելի է ունենալ 18 կարատանոց ամուր ոսկուց պատրաստած, կամ ադամանդով ու մարգարիտով ձևավորված որակյալ ամուր ակնոցներ, որը պրակտիկորեն ոչ մի տեղ չես գտնի: Այս ակնոցներն ունեն ամուր, ոճային և նրբագեղ դիզայն և կարող են ընդգծել ձեր բնավորությունը:
Ալեքսանյան ամուսիններին մաղթում ենք նորանոր հաջողություններ իրենց աշխատանքային գործունեության մեջ:

https://www.nidoragir.com/2022/09/blog-post.html

https://niderlandakan.livejournal.com/538317.html

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր