ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Անիրատեսական ենք համարում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը ընդամենը յոթօրյա ժամկետով հանրային քննարկման դնելու գործընթացի արդյունավետությունը
14:15, 29.09.2022
4730 | 0
Անիրատեսական ենք համարում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը ընդամենը յոթօրյա ժամկետով՝ սույն թվականի սեպտեմբերի 23-ից մինեւ 30-ը, հանրային քննարկման դնելու գործընթացի արդյունավետությունը։ Նախատեսված ժամկետը, հարթակն ու ձեւաչափը անբավարար են, եւ ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից կայացրած այս որոշումը համարում ենք հապճեպ, Սահմանադրության շահառուների լայն շրջանակների համար չհիմնավորված եւ արհեստականորեն խոչընդոտող՝հանրությանը նախագծով առաջարկվող փոփոխություններին ծանոթանալու, մասնակից լինելու եւ առաջարկություններ ներկայացնելու համար։




Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
դեպի վեր