ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Եթե ՀՀ ղեկավարները լինեին հայամետ, Փելոսիին կկանգնեցնեին ոչ թե Ավարայրի ճակատամարտի կտավի, այլ Վիլսոնի իրավարար վճռի քարտեզի առաջ
19:39, 14.11.2022
3789 | 0

Ահա այսպես կլիներ ճի՛շտ։
Ի՞նչ տվեց մեզ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, ի՞նչ է փոխվել ՝ ոչինչ։ Իսկ ո՞վ էր ձեզ ասել, թե Նենսի Փելոսին Հայաստան էր գալիս հայի շահի համար և ոչ թե դրածո արևմտամետ «թավշյա Հայաստան» -ի չինովնիկների կողմից, Ավարայրի ճակատամարտի կտավի առաջ կանգնեցվելու և հակաիրանական մեսիջ հրապարակելու համար, որն էլ արեց։ Նա ոչ թե եկել էր, որինչ-որ բան արվի, այլ որ «ինչ-որ բան» -ը չարվի, այսինքն՝ Իրանը Հայաստանին աջակցելու համար, զորք չմտցնի Սյունիք։ 40000 իրանցի զինվոր, սահմանին սպասում էր...
Եթե Հայաստանի ղեկավարները լինեին հայամետ, Նենսի Փելոսիին կկանգնեցնեին ոչ թե Ավարայրի ճակատամարտի կտավի, այլ Վիլսոնյան իրավարար վճռի քարտեզի առաջ, որը ԱՄՆ-ը չի իրականացնում արդեն 102 տարի։ Եթե գոնե 100 տարի հետո՝ 2020-ին կատարվեր՝ ապա 2020-ի 44-օրյա պատերազմը չէինք ունենա և ևս 5000 անմեղ տղաներ չէին զոհվի։
Հիշեցնեմ միայն, որ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և վերահաստատել իր տիտղոսը իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա, որը սակայն չի՛ անում։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր