ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, 0 °C ... +3 °C Վաղը`+2 °C
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԱԱԾ-ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ․ Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿԻ Է ԾԱՌԱՅՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ 102-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ․․․
20:13, 26.11.2022
1804 | 0
Հայի բախտ է, ում հավատարիմ կարծեցինք, նվիրվեցինք, վստահեցինք, ամուր փեշը բռնեցինք, բաց չթողեցինք, որ մեզ թիկունք կանգնեն, ցավոք հենց նանք դավեցին, թիկունքից խփեցին․
ՀԱՊԿ- ի գագաթնաժողովին Երևան ժամանածներին, ովքեր անամոթաբար ԱՅՍՕՐ ԷԼ ՄԵՐ ԹՇՆԱՄՈՒՆ ԴԵՌ ԶԻՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԴԵՄ, ՈՒ ՄԵԶ ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ԵՆ ԸՆԿԵՐ, ԲԱՐԵԿԱՄ, ․․․ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ․ ԱՆԻԾՎԱԾ ԼԻՆԵՔ․ գոնե մեկ անգամ, մեր սիրտը հովացնելու համար պետք է չէ՞ հանդգնություն ունենանք, երեսներիդ ասենք, դուք մարդասպան եք․ ինչպես Բայդենն ասաց․ այո, մարդասպան․ եռաբլուրը դրա վկայությունն է․․․
Գալով Հայաստան պարզ է, որ փորացավ ունեք, որ այսքանից հետո ամոթներդ կորցրած, եկել եք ձեր խայտառակությունը փրկեք, վարչապետին համոզեք, որ նոր խոստումներ կորզեք մեզանից, որպեսզի ՀԱՊԿ կոչվածը որպես փուչիկ չպայթի աշխարհով մեկ, որպես ստախոս, անգործունյա, կողմնակալ, մի կառույցի, որ պատերազմակաան վիճակում հայտնված Հայաստանի հետ կնքված գրավոր պայմանավորվածությունները մնացին թղթի վրա, նույնն էլ որպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանը․․․հիմա եկել եք, որ ի՞նչ անեք, որ աշխարհի պետություններին կրկի՞ն մոլորության մեջ գցե՞ք, թե իբր ՀԱՊԿ-ը գործու՞ն կառույց է, կամ թե Ռուսաստանն մեզ հե՞տ է․․․ ե՞րբ ենք խելքի գալու, ե՞րբ, ինչքա՞ն է շարունակվելու այս աբսուրդը, այս մուկ ու կատվի խաղը, միթե՞ դեռ հույսեր ենք փայփայում, թե ՀԱՊԿ-ը, կամ Ռուսաստանը ազերի զինվորներին դուրս կշպրտեն մեր սուվերեն երկրի տարածքից․․․ և քանի Օկուպացած են Հայաստանի տարածքները, երբե՛ք չի կարելի վստահել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ՀԱՊԿ-ին, ոչ ՄԱԿ-ին, ոչ էլ որևէ այլ կառույցի, քանի ազերի զինվորները դուրս չեն շպրտված մեր սահմաններից․․․Քանի Ալիևն անպատիժ է․․․Չեք պատկերացնում ինչ մեծ ուրախություն ապրեցի, երբ մեր վարչապետը «ամենայն հարգանքով» հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ-ի դեմ տված դեկլարացիան, ատամ ցույց տվեց․ նման համարձակություն չէր սպասում գասպադին Պուտինը և ներկաներից ոչ մեկը․․․ողջունում եմ մեր վարչապետի այս հայամետ հզոր քայլը, վերջապես ժամանակն է, որ մենք տնօրինենք մեր երկրի ներքին ու արտաքին խնդիրները․ մեզ վերից չթելադրեն, չպարտադրեն․․․մեր երկիրը տեր ունի, Պուտինը չէ մեր երկրի տերը, որ մեզ ցուցումներ տա դեմարկացիայի ու դելիմիտացիայի, Մեղրուց միջացնք տալու, չտալու, Էրդողանի հետ հարաբերվելու, հաշտվելու, որ Էրդողանը ջրի՞ ցեղասպանության ու պահանջատիրության հարցերը․ Էս ի՞նչ արջի ծռայություններ ես մատուցում Պուտին․․․վերջապես պե՞տք է հստակեցնենք ով, ով է․եթե Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր, կամ ՀԱՊԿ-ը, որ ոչ բարով կոչված են մեր անվտանգությունը ապահովելու, իրականում անունը կա, ամանումը՝ չկա, բա մեր էլ ինչի՞ն են պետք․․Պուտինը Հայաստանի իշխանությունների կողմից առաջին անգամ հրապարակայնորեն մերժվեց, որն անսպասելի էր և ապտակի էֆեկտ ունեցավ, թեև իրեն կարողացավ տիրապետել․․․ Ախր Ղարաբաղյան կլանի երկու ազգադավ նախագահներն այնքա՜ն էին քծնել, խոնհարվել, ծնկել, որ Նիկոլի այս քայլն անակնկալի բերեց և Պուտինին և ՀԱՊԿ-ի բոլոր անդամներին․․․ ոչինչ, հոգ չէ, թող դիմանան, բա մենք ո՞նց ենք դիմանում իրենց այդքան խարդավաքներին, դավադրություններին․․․ փաստորեն տասնյակ տարիներ մենք մեր երկրի անվտանգությունը միամտորեն վստահել էինք Ռուսաստանին․ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ կապված, և գոնե Հայաստանի պահով հանգիստ էինք, որ մեր երկրին վտանգ չի սպառնում, բայց, 44 օրյա պատերազմի մեր պարտությունից առիթավորվեցին, Ալիևը և Պուտինն իրենց կարգեցին դրության տերը․․․պահանջներ է, որ ներկայացրեցին, սադրանքներ է, որ սարքեցին մեր վարչապետի գլխին․ գերիներին չվերադարձնելով չբավարարվեցին, աննկատ, գիշերով ազերի զինվորներին բերեցին լցրին Սև Լճի տարածք, և որպեսզի պատերազմ չհրահրվի, Պուտինն ու ՀԱՊԿ-ը բերանները սրբեցին, մի կողմ քաշվեցին, մեզ էլ հրահանգեցին, որ հանկարծ չկրակե՜նք, ծպտուն չհանե՜նք, որ իբր նոր պատերազմի առիթ չտանք, այսինքն՝ մեզ խելոք պահենք․․․ գրեթե մեկ տարուց ավել Հայաստանի տարածքներն օկուպացված են, մեր գերիները պատանդ են, Արցախում անկախ խաղաղապահների ներկայությունից կրակոցները չեն դադարում, նույնն էլ Հայաստանում․․․Այսքանից հետո Պուտինն ու ՀԱՊԿ-ն ի՞նչ երեսով են գալիս Հայաստան․․․ Մեր տարածքների օկուպացիայից հետո, ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, եթե դեռ Ելցենի օրոք 1995-ից Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ Գյումրու ռազմաբազան, որը կոչված է պատերազմական վիճակի ժամանակ (նույնն էլ ՀԱՊԿ-ը) մեր անվտանգությունն ապահովելու, եթե նման իրավիճակներում չեն արձագանքում, մեր թշնամուն դուրս չեն շպրտում մեր սահմաններից, հատկապես սեպտեմբերի 13-ի լայնամասշտաբ պատերազմը, որ 207 զոհ տվեցինք, բա լավ ի՞նչ ծայրահեղ իրավիճակ պետք է լինի, որ Ռուսաստանը ԳՅՈՒՄՐՈՒ 102 ՌԱԶՄԱԲԱԶԱՆ որպես ռազմավարական դաշնակցի գործի դնի, իր ստանձնած գրավոր պարտավորությունները կատարի․նույնն էլ ՀԱՊԿ-ը․․․ իմ պրպտեղ միտքն ինձ հանգիստ չէր տալիս, հուշում էր, որ այստեղ ինչ որ բան այն չէ․ և ահա վերջապես ինձ հաջողվեց քանդել գորդյան հանգույցը․ ինձ համար արդեն բացահայտված է, որ ինչքան էլ այսօր Պուտին -Էրդողան հարաբերությունները յուղ ու մեղր են, որը հիմնված է տնտեսական շահի, միլիարդների փոխադարձ պայմանագրերի վրա, բայց մի լավ խոսք կա, շան հետ մտերմացիր, փայտը ձեռիցդ չգցես․ փաստորեն Ելցենից սկսած, Պուտինով վերջացրած, լավ ճանաչելով թուրք ազգին, միշտ էլ վտանգ են զգացել Թուրքիայից․ տեղակայելով 102-րդ Ռազմաբազան Թուրքիային սահմանակից Գյումրիում իմիտացիան են ստեղծել, թե Հայաստանի անվտանգությունն երաշխավորն են, բայց երբ Սև ԼԻՃ-ում ազերի զինվորները խարիսխ գցեցին, իսկ Պուտինը, նույնն է ՀԱՊԿ-ը Պուտինի հրահանգով ձեռնպահ մնացին, անզոր ձևացրեցին, այ այդ պահից կասկածն ընկավ իմ մեջ և ահա ավելի քան համոզված հայտարարում եմ․ ոչ թե մեր անվտանգությունն ապահովելու համար է տեղակայված Գյումրու 102-րդ ռազմաբազան, այլ՝ հենց Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու, այո, Ռուսաստանի, մի զարմացեք․եթե Թուրքիան փորձի Ռուսաստանի վրա հարձակվեի, Գյումրու ռազմաբազան սահմանակից լինելով Թուրքիային, տարբեր տրամաչափի հեռահար զենքերով, ռմբակոծիչ ավիացիայով Թուրքիային հարվածելը, հաղթելը շատ ավելի հեշտ կլինի․․․ նույնն էլ 44 օրյա Արցախյան պատերազմից հետո խաղաղապահ առաքելություն իրականացնելու քողի տակ Պուտինը հաջողեց իր բազաները տեղակայել Արցախում․ դա նրա վաղեմի երզանքն էր․ Պուտինը Ադրբեջանի տարածքից եկող Ադրբեջան- Թուրքիա վերահաս վտանգի դուռն էլ ամուր փակեց, որ չորս կողմից Ռուսաստանի անվտանգությունն ապահվագված լինի․մեկ այլ թեմա է, թե մենք ինչ թանկ գին վճարեցինք այդ բազաները տեղակայվելու համար․․․ հիմա ավելի հիմնավորեմ բացահայտումս․ և՛ Գյումրու 102-րդ ռազմաբազան, և՛ Արցախի, և Ախրքալակի ռուսական ռազմաբազան, որ Սահակաշվիլին հանել տվեց, և Վրաց-Օսական 2008-ի 8 օր տևած պատերազմը Պուտինը դաժանորեն ճնշելուց հետո մի կրակոցով 2 նապաստակ խփեց․ կատարվածը ցեղասպանություն որակեց և ճանաչեց ոչ միայն Օսետիայի, այլ՝ Աբխազիայի անկախությունը նույնպես, և ռուսական բազաները տեղադրեց և Օսետիայում և Աբխազիայում և այդպես ապահովագրեց Ռուսաստանին Սև ծովի կողմից եկող թուրքական ռազմանավերի հարձակումների վտանգից, , երբ դիտում ենք քարտեզը պարզ է դառնում, որ իմ թվարկած բոլոր ռազմաբազաները Ռուսաստանը տեղակայել է թուրքիայից եկող սպառնալիքներին դիմակայելու համար․․․ ինչպես ասացի գորդյան հանգույցը քանդված է և իրական Պուտինն իր բոլոր դաժանություններով, խարդավանքներով ու դավադրությններով հանդերձ բացահայտված է, որպես իր երկրի անվտանգության համար ամեն ինչի է ընդունակ նախագահ, ․․․հակառակ Ղարաբաղյան կլանի մեր երկու ազգադավ, դավաճան նախագահների․․․ Փաստորեն Պուտինը միշտ աշխատել է չեզոքացնել բոլոր այն վիտանգները, որ կարող են սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը իր պաշտոնավարումից հետո և այդ վտանգը նա տեսնում է Թուրքիայից, քանզի դարերի խորքից է գալիս ռուս-թուրքական տասնյակ պատերազմները․ դեռևս 1676-1681 թվականները Ռուս-թուրքական պատերազմը, որ սկսել է Օսմանյան կայսրությունը՝ Ուկրաինան զավթելու նպատակով։ վստահ եմ, որ Պուտինն այսօր էլ վտանգ է տեսնում Թուրքիայից ․․Ուկրանիայի հետ պատերազմում Էրդողանը կարողանում է ճկուն մանեվրել հավասարապես երկու դաշտում և անթաքույց ՆԱՏՕ ձգտող Ուկրաինային հրահրում է Պուտինի դեմ․․․
ՀԻՄԱ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ, ԹԵ ԽՆԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԱՍԵՄ, ոպեսզի ռուս խաղաղապահները չլքեն Արցախը․ ասեմ․ առանց խնդրելու․․ Պուտինը բազաները երբե՛ք չի հանի, հիշեք, երբե՛ք․․․ հազիվ է իրականացրել իր վաղեմի երազանքը․ ինչերի միջով է անցել դրան հասնելու համար․ բա գիտեք Պուտինի դարդն ու ցավը արցախցիների, կամ Հայաստանցիների անվտնգությունն ապահովե՞լն է, միթե՞ դեռ չեք համոզվել․․․նա շա՜տ հեռուն է նայում․ հատկապես այսօրվա Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխարհակալ նկրտումները տեսնելով, որին կարտ բլանժ է տվել ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը դեռ լուռ է, իսկ Եվրոպան ի զորու չէ Թուքիային ճնշել, քանզի թուրքամետ է, իսկ Ալիևին գազային պայմանագրից հետո հանդուրժում է նրա տարածքային անհագուրդ քաղցը չի սանձի․․․ իսկ Պուտինն պահով արդեն համոզվեցինք, որ մեզ պաշտպանելու համար Թուրքիայի և Ադրբեջանի հետ երբե՛ք չի ընդհարվի, էլ ուր մնաց պատերազմի․ ընդհակառակը՝ կսիրաշահի և նրանց կապրիզները կյանքի կկոչի․․ Փաստն եմ արձանագրում․ և՛ Գյումրու 102-րդ ռազմաբազան, և Արցախում տեղակայված ռուսական ռազմաբազան Ռուսաստանին Թուրքիայից պաշտպանելու համար են․ մենք արագացված մեր գլխի ճարը պետք է տեսնենք այս անելանելի իրավիճակից դուրս գալու համար․․․
Վարչապետ ջան խնդրում եմ ռիսկի չդիմեք, այսօր, երբ ռազմավարական գործընկերոջ փուչիկը պայթեց, ստեղծված իրավիճակից ելնելով հետևություն արեք ձեր հետագա քայլերը կատարելիս ․ մնա՞լ Ռուսի հետ անպաշտպան և շարունակել լինել խափված, ձևացնելով թե բարեկամ է, ու նոր փորձությունների առաջ կանգնենք ազգովի, թե՞ սեղմեք Մակրոնի կամ Բայդենի ձեռքը ձեր սեփական ընտրությամբ, , , պահը վճռորոշ է, կարծում եմ այս խափված վիճակը ի վնաս մեզ է աշխատելու․ուստի՝ պետք է հեռու պահեք Հայաստանը նոր փորձություններից․ այսօր Պուտինը նեղն է, զգում է Հայաստանը կորցնելու վտանգը և կարող է հազար ու մի խոստումներ շռայլել, բայց քանի մեր երկիրն օկուպացված է և գերիները պատանդ, Պուտինի ոչ մի խոստումին չպետք է հավատալ․․․ գիտեմ, իմ վերլուծությունները շատերին է գցելու շոկի մեջ, բայց իմ բացահայտումներն հիմքեր ունեն, մերկապարանոց չեն, ․ հիմա կարևորը, որ բացահայտված է և լուրջ պետք է մտածենք այդ ուղղությամբ, ինչքան շուտ ազատվենք այդ մոլորությունից, կեղծ բարեկամներից, այնքան շուտ դուրս կգանք այս խաբքանքից․ փաստն եմ արձանագրում, որ մեր անվտանգությունն իրականում վտանգված է․ և կրկին ցեղասպանվելու վտանգի առաջ ենք կանգնած․ և չեմ կարծում, որ ցեղասպանվելու վտանգի մասին ձեր ակնարկը հենց այնպես հնչեցրիք․․․ Ալիևն այսօր ժամանակավոր դադար է առել, ձեռնպահ է մնում լայնամսաշտաբ գործողություններից, բայց նա արդեն վստահ է, գրեթե համոզված, որ իր ձեռքերն ազատ են․ Պուտինը և նրան ենթակա ՀԱՊԿ-ը մեզ մեն- մենակ են թողնելու, եթե պատերազմի Հակաստանի հետ․․․հիմա իմ այս բացահայտումը մի լուրջ խնդրի առաջ է կանգնեցնում մեզ, փաստորեն տասնյակ տարիներ խափված ենք եղել․Ռուսաստանը մեր հսկայական տարածքներն ապօրինի օգտագործել է որպես ռազմաբազա ոչ թե Հայաստանի, այլ՝ որպես Ռուսաստանի անվտանգությունն ապահովող, իմիտացիա ստեղծելով, որ մեր ռազմավարական դաշնակիցն է, և մեր անվտանգության երաշխավորը տարածաշրջանում, այսօր այդ խաբկանքն հօդս ցնդեց․․․ բայց ցավոք խնդիրն նրանում է, որ համ մեր տարածքներն են ապօրինի օգտագործվել որպես ռազմաբազա, աշխարհին մոլորեցրել, որ մեր թիկունքին Ռուսաստանն է, համ էլ ինչքանով տեղյակ եմ մեր պետության բյուջեից են վարձատրվում և զինվորները, և սպայական կազմը․․․ երբ այդ միլիոնավոր դոլարներով տարածաշրջանի ամենավերջին գերժամանակակից զենքով զինված բանակ կունենայինք․․․
****
ճիշտ է փոքր ու աղքատ ազգ ենք, ցեղասպանություն ապրած, բայց դեռ չենք կորցրել մեր արժանապատվությունը, այս արևի տակ ազատ, անկախ ապրելու, արարելու մեր իրավունքը․․ Աստված մեծ է․ մի օր էլ մենք փյունիքի պես կհառնենք մեր մոխիրներից․ կյանքը բումերանգ է․․․
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ․․․
Մենք մի խնդիր ունենք․ միաբանվելու շատ լուրջ խնդիր, , , աշխարհում մեր տեղն ու դիրքն ունենալու, հզորանալու, մեր պետականությունն ամրապնդելու համար պետք է միաբանվենք, զինվենք ամենավերջին գերհզոր զենքերով, ինչպես Իսրայելը, որպեսզի մեր թշնամիները մեզանից կիլոմետրերով հեռու ման գան․․․ հերիք եղավ որբի նման սրա -նրա փեշից կառչենք, հույսեր կապենք, որ մեզ կպաշտպանեն, արդյունքում կորցրեցինք Ծովից- ծով Հայաստանը, Արցախը, որ անամոթաբար հայտարարում են, թե ԱՆՏԻԿ դարերից եկող Արցախը պատկանում է 200 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանին․․․ հիմա էլ սև ամպեր են կախված Սյունիքի գլխին, հերթը հասել է Սյունիքին, , , է՞լի հավատանք, էլ՞ի հույսեր փայփայենք այդ «փրկիչներից» երբ թշնամին մեր երկրի պետականությանն է արդեն սպառնում, բայց մեր «փրկիչները» մատը-մատին չեն տալիս, մեզանով իրենց հարցերն են լուծում թուրքերի հետ, մեր թիկունքին գործարքներ կնքում․․․
ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ,
Ռևանշիստնե՛ր ուշքի եկեք, մեր այս վիճակի համար, մեր թշնամուն մեր դեմ հանելու մեջ ձեր լուման շա՜տ մեծ է․․․դուք Քոչին իշխանության բերելու, Նիկոլին տապալելու համար պատրաստ եք ամեն դավաճանական, ամենաստոր քայլերի, անգամ թեկուզ մեր պետականությունը կորցնելու գինն արժենա․․․կեղծ հայրենասերներ ՀԻՇԵ՛Ք․ Մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է, Ա՛յս է մեր պետականությունը փրկելու, միակ միջոցը, միակ բանալին․․․ Աստված պահապան մեր ազգին ու մեր բիբլիական երկիր Հայաստանին ու Արցախին․․․ ասեմ, որ ես վերհաստատում եմ վարչապետիս խոսքերը․ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒ ՎԵՐՋ ․․․
***
ՍԱ ԷԼ ԻՄ ՊԱՏԳԱՄՆ Է ԱԶԳԻՍ
Հավաքական ուժն է ազգի գաղափարը միշտ անմեռ,
Փրկությունն ա´յս է հայի, միակ ճանապարհը մեր...
Ողորմություն ումի՞ց հայցենք, որ պաշտպանի դավերից,
Մեր կռիվը պիտի կռվե´նք, սա եկած է դարերից:
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր