ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-3 °C, -3 °C ... +3 °C Վաղը`0 °C
Մեդիագրագիտությունը դպրոցներում որպես դասավանդվող առարկա
01:25, 01.12.2022
413 | 0

30.11.2022-Երևան/Նաիրա Գասպարյան/Նիդ.օրագիր

Մեդիագրագիտությունը դպրոցներում որպես դասավանդվող առարկա


Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մուտքի սրահում եռուզեռ էր տիրում։ Անչափ ուրախությամբ գրանցեցի կարևոր փաստ․․․ Պետական հոգածությամբ հայաստանյան դպրոցներում, իբրև կրթական ծրագրերի կարևոր մաս, վերջին մեկ տարվա ընթացքում զգալի տեղաշարժեր են կատարվել ու կատարվում։ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված համացանցային խնդիրներից սովորողներին զերծ պահելու նպատակով պետության և կրթական կառույցների հոգածությամբ հանրակրթական դպրոցներում, ավագ դպրոցներում դասավանդման ծրագիր է ներմուծվել մեդիագրագիտություն առարկան։ Դասավանդողները հավաքվել էին ԵՊՀում քննարկելու իրենց խնդիրները, փորձի փոխանակման։ Ողջունելի քայլ է։ Այսպիսով մեր երեխաները ապահովված կլինեն անցանկալի միջամտություններից ու հարձակումներից։ Մեդիագրագիտությունը թույլ է տալիս ճիշտ գնահատել համացանցի առավելությունները և համացանցից օգտվել ու ոցիալական ցանցերից օգտվելու կարևորությունն ու հնարավորությունները։ Հայ դպրոցականները նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում փորձել ստեղծել և կյանքի կոչել սեփական համակարգերն ու նորամուծությունները, մասնակցել տարբեր օլիմպիադաների և միջազգային օլիմպիադաներում ներկայացնելով իրենց գաղափարներն ու նորամուծությունները արժանանալ բարձրագույն պարգևի։ Խիստ ցանկալի կլիներ, որ մեր դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները այս նյութի ներքևում իրենք ներկայացնեին իր աշխատանքներն ու արդյունքները։
https://niderlandakan.livejournal.com/546147.html

https://www.nidoragir.com/2022/11/blog-post_30.html

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
Նիդերլանդական Օրագիր
19:27, 25.12.2022
280 | 0
դեպի վեր