ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
NOS.Ճանապարհների շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը բախվում է սննդի և դեղորայքի պակասի
16:28, 10.01.2023
874 | 0

NOS.Ճանապարհների շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը բախվում է սննդի և դեղորայքի պակասի

Ճանապարհների շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը բախվում է սննդի և դեղորայքի պակասի, ֊այդ մասին հայտնում է նիդերլանդական հանրային ռադիո֊հեռուստատեսային ալիքների համար հաղորդումներ պատրաստող NOS ինֆորմացիոն գործակալությունը։
Լեռնային Ղարաբաղի անկլավի բնակիչները շաբաթներ շարունակ բախվում են սննդի և դեղորայքի պակասի՝Լասին միջանցքի շրջափակման պատճառով։ Սա Հարավային Կովկասում էթնիկ հայ բնակչությամբ տարածաշրջանը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։
Ճանապարհը 2020 թվականից գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, ադրբեջանցի ցուցարարները, ովքեր իրենց կոչում են բնապահպաններ, դեկտեմբերի 12-ին կարողացան փակել միջանցքը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջակա գյուղերի խանութների դարակները դատարկվում են։
«Նախ թարմ մրգերն ու բանջարեղենը վերջացան, հիմա խանութներում միայն ալկոհոլ է մնացել, ոչ ավելին», - Politico լրատվական կայքին պատմել է մի բնակիչ։ «Առավոտյան մի քիչ կաթ և մածուն ստանում ենք տեղի ֆերմերներից, բայց դա արագ սպառվում է»:
Հայաստանը ճանապարհը փակելու պատասխանատու է համարում Ադրբեջանի կառավարությանը և կոչ է անում հարևան երկրին անհապաղ ազատել միջանցքը։
Ռուսաստանը, հանդես գալով որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, պատասխանատու է միջանցքի անվտանգության համար։ Ռուսաստանի այդ դերը հաստատվել է 2020 թվականին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ զինադադարում։ Զինադադարը հաջորդել է Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա պատերազմին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 6500 մարդ:
Այդ պատերազմից հետո անկլավն ամբողջությամբ շրջապատվեց ադրբեջանական տարածքով, Լաչինի միջանցքը միակ կապն է Հայաստանի հետ.
Լեռնային Ղարաբաղը 2020 թվականի զինադադարից հետո
Անհասկանալի է, թե ինչու Ռուսաստանը չի ապահովում Լասինի միջանցքը։ Ըստ Կլինգենդաելի ինստիտուտի Արևելյան Եվրոպայի փորձագետ Բոբ Դինի, հնարավոր է երկու բացատրություն. «Առաջինն այն է, որ Ռուսաստանը ձախողվում է: Մասամբ այն պատճառով, որ լավագույն ռուս զինվորներին Լեռնային Ղարաբաղից տարել են ու ուղարկել ուկրաինական ճակատ, մասամբ այն պատճառով, որ պատերազմից հետո Ռուսաստանը կորցրել է ազդեցությունն Ադրբեջանի վրա», - ասում է նա:
Երկրորդ բացատրությունը, ըստ Դինի, «մի քիչ ավելի ցինիկ է» ։ «Կարող է նաև լինել, որ Ռուսաստանը ցանկանում է շրջափակումով ճնշում գործադրել Հայաստանի վրա», - բացատրում է նա։ Հայաստանը Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի մաս է։ «Սակայն Ռուսաստանը Հայաստանին օգնության չեկավ վերջին տարիներին, երբ սրվեց հակամարտությունը Ադրբեջանի հետ: Այժմ Հայաստանը մի փոքր ավելի է շրջվում դեպի արևմուտք»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև կա նաև մեկ այլ աշխարհաքաղաքական խնդիր. «2020 թվականի եռակողմ զինադադարը սահմանում է, որ Հայաստանը պետք է ճանապարհային և երկաթուղային կապ բացի ադրբեջանական անկլավի՝ Նախիջևանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև», - ասում է նա։ «Բայց Հայաստանը չի ցանկանում՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով» ։
Հետևաբար, Լաչինի միջանցքի շրջափակումը կարող է Ադրբեջանի համար ճնշում գործադրել Հայաստանի վրա և այդպիսով իրականացնել կապող ճանապարհը:
Հայաստանի կառավարությունը զգուշացնում է մոտալուտ սովի մասին. «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է սրվում», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Եվրամիությունը և Միացյալ Նահանգները կոչ են անում Ադրբեջանին ապահովել միջանցքը՝ մարդկանց և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժի համար։
Ադրբեջանը հերքում է, որ ճանապարհը փակ է, քանի որ Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաները թույլատրվում են անցնել։ Ճանապարհին գտնվող ակտիվիստները «խաղաղ» ցուցարարներ են, որոնք բողոքում են Հայաստանի «անօրինական տնտեսական գործունեության դեմ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նիդերլանդերեն տարբերակը կարդալ այս հղման մեջ։
----------------

Nagorno-Karabach kampt met tekort aan voedsel en medicijnen door wegblokkade

Inwoners van de enclave Nagorno-Karabach hebben al wekenlang te maken met tekorten aan voedsel en medicijnen door een blokkade van de Lacin-corridor. Dat is de enige weg die de regio in de zuidelijke Kaukasus met een etnisch Armeense bevolking verbindt met Armenië.

De weg staat sinds 2020 onder controle van een Russische vredesmacht, om de toevoer van levensmiddelen naar de enclave veilig te stellen. Toch wisten Azerbeidzjaanse demonstranten - die zichzelf milieuactivisten noemen - de corridor op 12 december te blokkeren. Gevolg is dat de winkelschappen in Stepanakert, de hoofdstad van Nagorno-Karabach, en de dorpen daaromheen leeg raken.

"Eerst raakten het verse fruit en de groente op. Nu is er alleen nog alcohol te vinden in de winkelschappen, niet veel meer dan dat", zegt een inwoner tegen de nieuwssite Politico. "In de ochtend komt er wat melk en yoghurt binnen van lokale boerderijen, maar dat gaat snel op."

Armenië stelt de regering van Azerbeidzjan verantwoordelijk voor het blokkeren van de weg, en roept het buurland op de corridor onmiddellijk vrij te geven.

Enige verbinding

Rusland, dat zich opstelt als bemiddelaar tussen Armenië en Azerbeidzjan, is verantwoordelijk voor de beveiliging van de corridor. Die Russische rol werd in 2020 vastgelegd in het trilaterale bestand tussen Rusland, Armenië en Azerbeidzjan. Het bestand volgde op een zes weken durende oorlog in Nagorno-Karabach, die aan meer dan 6500 mensen het leven kostte.

Na die oorlog zag de enclave zichzelf volledig omringd door Azerbeidzjaans grondgebied, de Lacin-corridor is de enige verbinding met Armenië

Nagorno-Karabach na het trilaterale bestand dat in 2020 werd gesloten:



Het is niet duidelijk waarom Rusland de Lacin-corridor niet veiligstelt. Volgens Bob Deen, Oost-Europadeskundige van Instituut Clingendael, zijn er twee verklaringen mogelijk. "De eerste is dat het Rusland niet lukt. Deels omdat de beste Russische militairen uit Nagorno-Karabach zijn weggehaald en naar het Oekraïense front zijn gestuurd, en deels omdat Rusland sinds de oorlog minder invloed op Azerbeidzjan heeft gekregen", zegt hij.

De tweede verklaring is volgens Deen "wat cynischer". "Het kan ook zo zijn dat Rusland met de blokkade druk wil uitoefenen op Armenië", legt hij uit. Armenië is onderdeel van de CSTO, een militair bondgenootschap geleid door Rusland. "Maar Rusland schoot Armenië de laatste jaren niet te hulp toen het conflict met Azerbeidzjan oplaaide. Nu wendt Armenië zich daarom wat meer tot het westen, tot afgrijzen van Poetin."

Tussen Armenië en Azerbeidzjan speelt ook een andere geopolitieke kwestie. "In het trilaterale bestand uit 2020 staat dat Armenië een verbindingsweg en een spoorverbinding moet openen tussen de Azerbeidzjaanse enclave Nachitsjevan en de rest van Azerbeidzjan", zegt hij. "Maar Armenië wil dat niet, vanwege zorgen over de nationale veiligheid."

De blokkade van de Lacin-corridor kan dus een manier zijn van Azerbeidzjan om druk te leggen op Armenië, en zo de verbindingsweg alsnog voor elkaar te krijgen.

Russische vredestroepen bij de geblokkeerde corridor:




De Armeense regering waarschuwt voor een dreigende hongersnood. "De humanitaire crisis in Nagorno-Karabach verslechtert iedere dag", valt te lezen in een persverklaring van het ministerie van Buitenlandse Zaken.

De Europese Unie en de Verenigde Staten dringen erop aan dat Azerbeidzjan de corridor weer veiligstelt voor vrij en veilig verkeer van personen en goederen.

Azerbeidzjan ontkent dat de weg geblokkeerd is, omdat voertuigen van het Rode Kruis en de Russische vredesmacht wel mogen passeren. De activisten op de weg zijn "vreedzame" demonstranten zijn die protesteren tegen "illegale economische activiteiten" van Armenië, aldus het Azerbeidzjaanse ministerie van Buitenlandse Zaken.


Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
284 | 0
00:09, 09.03.2024
763 | 0
դեպի վեր