ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
21:09, 24.02.2023
853 | 0
The Netherlands Diary
Friday, 24 February 2023

ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Արվեստաբան, նկարիչ մեր հայրենակից նիդերլանդաբնակ Ալիկ Ասատրյանը վաղուց իր ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է «Վերնատուն 22» ֊ը։ Այս նախագծի շրջանակներում մասնակիցներն ըստ հանձրարականի տարբեր թեմաներով ստեղծագործում են։ Դրանցից մեկն էր

«Հեքիաթների փոսը»` որն այսօր դարձել է գիրք։ Ի դեպ, բոլոր այս ծրագրերն իրականացվել են բարեգործական հիմունքներով, մասնակիցների անձնական նվիրատվություններով, Ալիկ Ասատրյանի (Alik Assatrian) նկարների վաճառքից ստացված հասույթներով, որի մեծ մասը փոխանցվել է բարեգործական նպատակներով։

Ինչպես կազմակերպիչներն են հայտնում` «Հեքիաթների փոսը» գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու փետրվարի 25- ին, շաբաթ օրը երեկոյան ժամը 17: 00 -ին SarGallery 'Yerevan Yerevan «ՍԱՐ» պատկերասրահում (ք. Երևան, Պարոնյան 15) Նախագծի մասնակիցները, վերնատունցիները (ովքեր Հայաստանում են), նաև բոլոր գրքասերները սիրով հրավիրում են երեկոյին: Գիրքը նաև վաճառքի է դրվելու, ստացված գումարը ուղղվելու է Հայաստանում գետնի վրա "Վերնատուն 22" մշակութային կենտրոն ստեղծելուն։

Գիրքը կարող եք ձեռք բերել նաև հեռահար փոստային կապով SarGallery ֆեսբուքյան էջով:

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր ը շնորհավորում է վերնատունցիներին, բոլոր կազմակերպիչներին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Շնորհավորանքին միանում է մեր գործընկեր

ORER Armenian European Magazine Եվրոպական ամսագիրը։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02emkXfbynxM7eg4VRpywkSAWafWKvNzDYJpz2jh6X8bJLYqTf7LCx93X7oGHAanaSl

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
569 | 0
դեպի վեր