ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-3 °C, -3 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Հոգեվիճակս շատ նման էր երգի խոսքերին․Վահագ Ռաշը՝ նոր «Գինու Համբույրից» երգի մասին
13:04, 04.12.2023
449 | 0
Երգիչ, երգահան ՎԱՀԱԳ ՌԱՇԸ հանրության դատին է հանձնել իր նոր «Գինու Համբույրից» երգը: Խոսքերի հեղինակ` Անի Հերունի Սաջյան, երաժշտությունը` Վահագ Ռաշի:

«Երգը յուրահատուկ տեղ ունի իմ երգացանկում։ Երբ Անին ուղարկեց խոսքերը, միանգամից հասկացա, որ այն երգ է դառնալու։ Քանի որ այդ ժամանակահատվածում հոգեվիճակս շատ նման էր երգի խոսքերին։ Երեւի բոլորի մոտ լինում են պահեր, երբ փորձում ես միայնակ մնալ ու կտրվել աշխարհից` մեկ գավաթ գինու հետ։ Այ հենց այդպես էլ ստեղծվեց երաժշտությունը, որը տեւեց ընդամենը 5-10 րոպե։ Երգը երկար մնաց իմ երգադարակում, երբ մի օր որոշեցի գործիքավորել։ Այն կատարեց Կարեն Արզումանյանը, իսկ երաժշտական մշակումն ու ձայնագրությունը` Սերգեյ Գասպրյանը։ Հոլովակը պատրաստեց Ալենա Տոկմանինան։ Երգի վերնագրի մասին երկար մտածեցի ու ընտրեցի «Գինու Համբույրից» տարբերակը... Կարծում եմ՝ իմ լսարանը կհավանի այն եւ կտեղավորի իր սիրելի երգերի մի գողտրիկ անկյունում», - ասում է Վահագ Ռաշը։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անի Կարապետյան
դեպի վեր