ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Նոր տարի․ Վահագ Ռաշի ամանորյա երգը
13:07, 31.12.2023
644 | 0
Վահագ Ռաշը ամանորյա նոր երգ է ներկայացրել, որի երաժշտության հեղինակը ինքն է, իսկ խոսքերը գրել է նրա մայրիկը` Անահիտ Սիմոնյանը։ ''Երգը գրվել է մեկ տարի առաջ։ Վաղուց պլանավորել էի ամանորյա տրամադրությամբ երգ ստեղծել, բայց չէր ստացվում: Անցած տարի, երբ վերադարձա հերթական ամանորյա միջոցառումից, երգը միանգամից ստեղծվեց, բարեբախտաբար մայրիկս էլ կողքիս էր ու միասին խոսքերը գրեցինք։
Փորձել ենք փոխանցել այն բոլոր զգացողությունները, ինչը ապրում ենք Ամանորին։ Ինձ համար Ամանորը նոր կետ է, որտեղից կարելի է սկսել նոր բարձունքներ հաղթահարել։ Ամանորյա հրաշքը երբեք չի դադարել ինձ համար գոյություն ունենալ, ու համոզված եմ, որ այդ օրը մեր բոլոր բարի երազանքների, նպատակների ու ցանկությունների իրականացման սկիզբն է դրվում։ Երգի գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը։ Հնչյունային ռեժիսորը` Սերգեյ Գասպարյանը։ Կիթառները նվագել է Կարեն Արզումանյանը։ Երգի և տեսահոլովակի մեջ իրենց մասնակցությունն են ունեցել ''Կամերտոն'' վոկալ ստուդիայի սաները, որի գեղարվեստական ղեկավարն է մշակույթի վաստակավոր գործիչ` Նաիրա Գուրջինյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը (MG Production) '', - նշեց երգիչը։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անի Կարապետյան
15:27, 03.05.2024
268 | 0
դեպի վեր