ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Երգի պատճառով կանադացի 24-ամյա ռեփերը ցմահ ազատազրկման է դատապարտվել
14:17, 15.01.2024
444 | 0
Կանադացի 24-ամյա ռեփեր T-Sav-ը (իսկական անունը՝ Թայրել Նգուեն) դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ երկու սպանության համար այն բանից հետո, երբ դատարանը նրա երգի բառերում խոստովանական ցուցմունքներ է հայտնաբերել։ Բրիտանական Կոլումբիայի Գերագույն դատարանի դատավոր Միրիամ Գրոփերը որոշել է, որ ռեփերի երգերից մեկն իրականում խոստովանություն է 2017 թվականին Քանգի սպանության վերաբերյալ: Ավելին, երաժշտական տեսահոլովակը, ինչպես նաև հիմնական վկայի ցուցմունքը, այն ապացույցների մի մասն էր, որը դատավորին համոզել է երկու սպանություններում Նգուենի մեղավորության հարցում: Երկրորդ սպանությունը տեղի է ունեցել 2019թ․-ին։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անի Կարապետյան
դեպի վեր