ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Բագրատ սրբազանը պարզապես տե՛ր է կանգնում այն հողին, որի թեմի առաջնորդ է նշանակվել դեռևս 9-10 տարի առաջ
22:39, 10.05.2024
289 | 0
Բագրատ սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է դեռևս 2014-2015 թվականներից։
Այն թեմի առաջնորդը, որի հայրենի հողն ու սրբությունները այսօրվա կառավարության կողմից հանձնվում են հակառակորդին։ Եվ սա է պատճառը, որ նա է գլխավորում այսօրվա բողոքի ակցիաները։ Քոչարյանը, Ռուսաստանը կամ մեկ այլ անձ կամ պետություն, բացարձակապես կապ չունե՛ն ու չեն կարող ունենալ նրա անձի ու ստանձնած գործի հետ։ Դրանք, հենց նիկոլական կլանի կողմից հորինված ստեր են ու ատելության քարոզնե՛ր։
Այն է միակ հանգամանքը, որ սրբազանը պարզապես տե՛ր է կանգնում այն հողին, որի թեմի առաջնորդ է նշանակվել դեռևս 9-10 տարի առաջ։
Ես անձամբ Բագրատ սրբազանին ճանաչում եմ, դեռևս 2012-13 թվականներից, երբ նա դեռ Կանադայի թեմի առաջնորդն էր։ Շատ սիրված հոգևորական։
Երբ Կաթողիկոսը նրան վերադարձրեց Հայաստան, Կանադայի թեմի երիտասարդները բողոքում էին նման որոշման դեմ, ու նրան ետ էին պահանջում։ Սակայն հիրավի, նրա նման հոգևորականի առավել քան ճիշտ տեղը հենց Տավուշի մարզն էր, իր առանձնահատուկ դժվարություններով, խնդիրներով ու հոգսերով, որոնցից մեկն էլ դեռևս այն ժամանակակից, այս սահմանամերձ գյուղերի հոգսն էր։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
22:57, 29.05.2024
302 | 0
դեպի վեր