ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+31 °C
«Հերոսների դամբարանը ողջերի սիրտն է»
08:35, 22.06.2024
404 | 0

Այս գրությունը, որը կարելի է տեսնել Ֆրանսիայի Ռուան քաղաքի Հին Շուկայի հրապարակին հարակից՝ Ժաննա դ՝Արկին նվիրված թանգարանի (այդ հրապարակում են նրան խարույկի վրա այրել) պատին, քաջ հայտնի է տեղի բնակիչներին ու միլիոնավոր ֆրանսիացիներին:

Ֆրանսիայի ազգային հերոսի հայրենասիրությունն ու սխրանքը արժեվորող այս խոսքերը, որ սրբապատկերի տպավորություն են թողնում, վերցվել են Ֆրանսիայի մշակույթի երբեմնի նախարար, նշանավոր գրող Անդրե Մալրոյի ելույթից: 1964 թվականի մայիսի 31-ին, հերոսուհու մահապատժի օրը (ամեն տարի նշվում է այդ օրը) կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Անդրե Մալրոն ասել է.

«Օ՜ Ժաննա՝ անշիրիմ ու անպատկեր, դու գիտեիր, որ հերոսների դամբարանը ողջերի սիրտն է, և սակավ կարևոր են քո քսան հազար արձանները՝ չհաշված եկեղեցիներում տեղադրվածները: Այն ամենին, որոնց համար մարդիկ սիրել են Ֆրանսիան, դու տվել ես քո անհայտ դեմքը»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
դեպի վեր