ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Տիչինայի փողոցում բնակելի տնե՞ր են քանդվել
15:09, 25.07.2024
491 | 0
Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Տիչինայի փողոցում բնակելի տներ են քանդվում։
Խնդրի հետ կապված Երևանի քաղաքապետարանից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ոչ թե տներ են քանդվում, այլ կցակառույցներ։

Ի դեպ, Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել են այն հասցեները, որտեղ իրականացվելու են քանդման աշխատանքներ։

Քաղաքապետի որոշումներից մեկն, օրինակ, վերաբերում Տիչինայի Հ.160/7 հասցեին։ Նշվում է, որ հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության ինքնակամ իրականացվել է քարե շարվածքով բնակելի տան կառուցման աշխատանքներ, որով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:

Հարուցվել է վարչական վարույթ, քանի որ վերոնշյալ ինքնակամ շինությամբ փաստացի ծանրաբեռնված է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը, որը նաև վտանգավոր է շրջակա միջվայրի համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ ինքնակամ կառուցված քարե շարվածքով բնակելի տունը գտնվում է բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծերին հարակից տարածքում, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը՝ դրանով ծանրաբեռնված քարե շարվածքով բնակելի տունը:

Ուստի որոշվել է չօրինականացնել Աջափնյակ վարչական շրջանի Տիչինա փողոցի հ.160/7 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված քարե շարվածքով բնակելի տունը:

Մեկ այլ որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Տիչինա փողոցի հ.170/1 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության ինքնակամ իրականացվել է քարե շարվածքով պարիսպի կառուցման աշխատանքներ, որով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը: Նույնը՝ 150/4, 160/7 հասցեների դեպքում է։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ԱՆԻ Կարապետյան
դեպի վեր