Հայաստանի Նկարիչների միությունում բացվել է Արմինե Ավետիսյանի (Մանոն) տարբեր տարիներին արված նկարների ցուցահանդեսը՝ «Էմոցիոնալ փոթորիկ» խորագրով։ «Խորագիրը տղաս է առաջարկել, բայց սկզբում, ինձ համար մի քիչ անսովոր էր, քանի որ մեղմ, հանգիստ մարդ եմ։ Մի քիչ մտածեցի ու հասկացա, որ ճիշտ է։ Ես շատ էմոցիոնոլ մարդ եմ ու երբ սկսում եմ նկարել՝ նկարում եմ տպավորություններ, իմ հոգեվիճակը, ընդվզումը։ Երբ բարձրանում եմ արվեստանոց՝ փոթորկուն վիճակը հանձնում եմ կտավին ու հանդարտ իջնում եմ», -նշեց Արմինե Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ինչքան էլ տխուր նկար լինի, միշտ ինչ-որ լույս կա։ Նկարչուհին հիշեց՝ իր առաջին ցուցահանդեսը եղել է 5 տարեկանում և ինչպես ինքն է ասում՝ նկարել էր «շատ աղջիկների» ՝ 19-րդ դարի հագուստով։ «Ունեմ բալզակյան շարք, որը1996թ․ Փարիզում անհատական ցուցահանդեսին ներկայացրել եմ։ Սիրում եմ Օնորդե դը Բալզակ, նա ստեղծագործություններում կա հոգի, էմոցիա», -անկեղծացավ մեր զրուցակիցը։ Մեր հարցին՝ նկարչիները կարողանո՞ւմ են իրենց ստեղծագործությունները վաճառել և ապրել այդ գումարով, Արմինե Ավետիսյանը պատասխանեց․ «Շատ նկարիչներ կան, որ վաճաում են, ապրում, բայց դրսում ավելի շատ է վաճառվում։ Այո, ապրողներ կան» ։ |