Մի կյանքը շա՜տ էր - քեզ հասկանալու, Որ սխալվե՜լ եմ ու սխալվե՜լ եմ անդարձ, Հազա՜ր ու մի հարց ունեմ քեզ տալո՛ւ, Որոնց պատասխան Չկա՛ անկասկած: * Ճանապարհներին ցավե՜ր եմ տեսել, Մոխրացած սերե՜ր, Դա՜վ ու խարդավանք, Միլիո՜ն ու միլիո՜ն ձեռքեր եմ տեսել - Դեպի քեզ պարզած… Պղինձ - դեմքե՜ր եմ տեսել - Որդի կորցրած կանանց աչքերում, Պողպատյա ամուր նյարդե՜ր եմ տեսել- Դստերը թաղող Հայրական ձեռքում… Մահացող մարդու շուրթե՜ր եմ տեսել Դողացո՜ղ ու ծե՜ր… Կյանքից հեռացած մանո՛ւկ եմ տեսել, Որ պետք է ապրե՜ր ու…ապրե՜ր… Տեսել եմ ինչպես էր տանջվում մայր-Գա՜յլը Թակարդն ընկած իր ձագի կողքին, … Քեզ համար որդի՜դ է ամենաթանկը, Ու թակա՜րդն ընկած մարդկային հոգին… Ինձ համար թա՜նկ են Մա՜յրս, Դո՜ւստրս, Որդի՜ս, Պատի՜վս անկասկած… Ուրեմն ասա ի՞նչու է կյանքը Այսքան անկատա՜ր-անարդար… * Մե՜կն է պատասխանը գազան Աշխարհի՝ «Չվիճե՛լ Մտքի՜, Հոգո՜ւ, Խղճի՜ հետ, Փա՜ռք տալ առեղծված ուժին երկնային, Որ ինչ որ եղե՜լ է՝ Քե՛զ հետ չի եղել …» |