Լուսավորության դարաշրջանի ֆրանսիացի (ապրել է Շվեյցարիայում) մեծ մտածող, գրող, երաժշտագետ, կոմպոզիտոր և բուսաբան Ժան-Ժակ Ռուսոն (1712 – 1778 թթ.) ի թիվս այլ գործերի գրել է նաև «Ակնարկ ազգային դաստիարակության մասին կամ երիտասարդության կրթության համար ծրագիր» տրակտատը, որում մասնավորապես հետևյալն է բանաձևել. «Նորածին մանուկը, աչքերը բացելով, պիտի տեսնի հայրենիքը և մինչ ի մահ չպիտի տեսնի ոչինչ, բացի հայրենիքից»: |