ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+25 °C
Զմռսումից ավելի քան 100 տարի անց աղջնակի մարմինը չափազանց լավ է պահպանվել
20:53, 15.08.2024
597 | 0

Այս վաղամեռիկ աղջնակի անունը Ռոզալիա Լոմբարդո է: Նա ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 13-ին, Սիցիլիայի Պալերմո քաղաքում և թոքաբորբից մահացել է 1920 թվականի դեկտեմբերի 6-ին: Ռոզալիայի հորը՝ Մարիո Լոմբարդոյին, դստեր մահն այնպիսի կսկիծ է պատճառել, որ ցանկացել է անպայման պահպանել նրա մարմինը: Ցանկությունն ի կատար ածելու համար նա կապ է հաստատել զմռսման գործի հմուտ մասնագետ Ալֆրեդո Սալաֆիայի հետ:

Զմռսման բարձրակարգ տեխնիկայի շնորհիվ ավելի քան 100 տարի անց աղջնակի մարմինը չափազանց լավ է պահպանվել։ Մարմնի ռենտգենյան պատկերը ցույց է տալիս, որ նրա օրգանները գրեթե անխաթար են:

Ռոզալիա Լոմբարդոյի մարմինը պահպանվում է փոքրիկ մատուռում, որը գտնվում է կատակոմբների վերջում՝ ապակե դագաղում՝ պատվանդանի վրա։

2009 թվականին «National Geographic» ամսագրում հրապարակված լուսանկարում երևում է, որ Ռոզալիայի մարմնի վրա, այնուամենայնիվ, նկատվում են գունաթափման նշաններ: Քայքայման գործընթացի արագացումը կանխելու համար մարմինը տեղափոխել են էլ ավելի չոր տեղ, իսկ դագաղը դրվել է ազոտով լցված ապակե տուփի մեջ: Աղջնակի մարմինը կատակոմբներում առավել լավ պահպանված մարմիններից մեկն է ։

Բժիշկ Սալաֆիայի կողմից օգտագործված մումիֆիկացման տեխնիկան վերջերս հայտնաբերվել է նրա ձեռագրերում: Նա մահացած մարմնին ներարկել է հեղուկ՝ բակտերիաների ոչնչացման համար, ալկոհոլ՝ մարմինը չորացնելու համար, գլիցերին՝ օրգանիզմը շատ չչորանալու համար, սալիցիլաթթու՝ սնկերի տարածումը կանխելու համար, և ցինկ, որպեսզի մարմինը պահպանի իր կոշտությունը: Հետևաբար, բանաձևը հետևյալն է՝ «մեկ չափաբաժին գլիցերին, մեկ չափաբաժին ֆորմալին՝ հագեցած և՛ ցինկով, և՛ քլորիդով, և մեկ բաժին ալկոհոլային լուծույթ՝ հագեցած սալիցիլաթթվով» ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
21:10, 11.09.2024
300 | 0
11:05, 05.09.2024
321 | 0
դեպի վեր