1924 թվականի դեկտեմբերի 20-ին Ադոլֆ Հիտլերը բանտից դուրս է եկել: «Մյունխենյան գարեջրային հեղաշրջում» անունն ստացած նացիստական խռովության փորձի ձախողումից անցել էր մեկ տարուց մի քիչ ավելի: Հիտլերն ու իր կողմնակիցները չէին կարողացել հասնել Բեռլին և տապալել օրինական իշխանությունը: Հիտլերի ազատ արձակման օրը, դեկտեմբերի 20-ին, ամերիկյան «Նյու Յորք Թայմս» օրաթերթը հետևյալ լավատեսական կանխատեսումն է արել. «Բանտը Հիտլերին դաս է տվել»: Այնուհետև հոդվածի հեղինակը շարունակել է. «Բանտարկության ընթացքում նրա դրսևորած վարքը համոզել է իշխանությանը, որ նա կհեռանա հասարակական կյանքից և կվերադառնա Ավստրիա՝ իր ծննդյան երկիր…Ավելի քան ակնառո´ւ է»: .) Նկարում՝ Հիտլերը մեկնում է քարոզարշավի (1923 թ: |