ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Հայաստանն` աշխարհի հնագույն քարտեզներում
20:21, 19.08.2024
510 | 0
Հայաստանն` աշխարհի հնագույն քարտեզներում.Ադրբեջան անունով պետության մասին խոսք չկա անգամ իրենց եղբայր Թուրքիայի քարտեզներում։ Հիշատակվում է միայն Իրանում գտնվող նահանգը։

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրության վերաբացումը։

Ցուցահանդեսում ներկայացված են պատմական քարտեզներ, որոնցում հիշատակված է Հայաստանը: Ներկայացված են նաև տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր վայրերում պատրաստված 15 քարտեզի թվայինլուսապատճեններ: Դրանցից ամենահինը բաբելոնյան կավե սալիկն է (Ք.ա. 6-րդ դար), իսկ քարտեզների թվագրումը հասնում է մինչև 20-րդ դար:
Թանգարանում տեղի ունեցավ նաև աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի բանախոսությունը՝ «Քարտեզը և պատմությունը» վերնագրով։ Նա ներկայացրեց Հայաստանի տեղագրումը հնագույն քարտեզներում։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ԱՆԻ Կարապետյան
դեպի վեր