ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Նարեկ Դուրյանը կներկայացնի նոր պրեմիերա՝ «Սիմա Դանսիկ»
20:28, 19.08.2024
408 | 0
Օգոստոսի 21-ին և 26-ին Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում կներկայացնի նոր պրեմիերա՝ «Սիմա Դանսիկ» ։ «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացումը տիպիկ «բուլվարային» է՝ թեթև, արագ և էմոցիաներով լի. «Այս ժանրը ամենասիրվածներից է թատերական աշխարհում և մեր դերասանները լիովին կարողացել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Մեծ ու մանրակրկիտ աշխատանք է տարված՝ պիեսի ընտրությունից մինչև ամենափոքր բեմական շարժում և ձևավորում, այնպես որ մենք նույնպես անհամբեր սպասում ենք պրեմիերային և, իհարկե, մեր հանդիսատեսի արձագանքին» ։

Նոր ներկայացման դերակատարներն են Թելման Առաքելյանը, Սիրանուշ Երիկյանը, Արեն Սաֆարյանը, Ելենա Կասիմյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գարիկ Միրզոյանը և Կարո Հովհաննիսյանը։ Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Դուրյանի։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ԱՆԻ Կարապետյան
դեպի վեր