ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+25 °C
«Ես սպասում էի, որ լոլիկներ են նետվելու վրաս, բայց ծաղիկներ ստացա»
21:48, 19.08.2024
660 | 0

1938 թվականի սեպտեմբերի 28-29-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Գերմանիայի միջև համաձայնագրերի ստորագրումից հետո, երբ Ֆրանսիայի Նախագահ Դալադիեն Փարիզի Բուրժե օդանավակայանում իջել է ինքնաթիռից, նկատել է, որ մեծ բազմություն է հավաքվել, որպեսզի, մտածել է նա, իրեն սուլի Հիտլերին զիջելու և դաշնակից Չեխոսլովակիային դավաճանելու համար: Բայց, ի զարմանք Դալադիեի, հավաքված ամբոխը հիացական խոսքեր է վանկարկել ու նրան փառաբանել է որպես խաղաղության փրկիչ: Զարմացած նախագահն արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ալեքսիս Լեժեին հետևյալն է խոստովանել է.

«Ապուշնե´ր, եթե նրանք միայն իմանային…»:

Հետագայում Դալադիեն իր «Հիշողություններ» -ում գրելու է.

«Ես սպասում էի, որ լոլիկներ են նետվելու վրաս, բայց ծաղիկներ ստացա»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:32, 03.10.2024
159 | 0
20:45, 22.09.2024
327 | 0
դեպի վեր