ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+25 °C
«…մենք չենք խնդրում, որ մեզ խնայեք, ռուսներից խնդրում ենք միայն մի լավություն՝ թող մեր ընտանիքներին տեղեկացնեն, որ մենք մահացել ենք այնպես, ինչպես ապրել ենք՝ չհնազանդվելով ուրիշի իշխանությանը»
22:15, 21.08.2024
4651 | 0

Առաջին չեչեն գիտնականը՝ Ու.Լաուդաևը (19-րդ դար), նշել է, որ անհիշելի ժամանակներից «չեչեն ժողովրդի կյանքը» կառուցվել է արյունակցական, կլանային հարաբերությունների հիման վրա, ուստի չեչենների մեջ երբեք իշխանություն չի եղել։ Հեղինակը հիմնավորել է այս դրույթները կոնկրետ պատմական և ազգագրական նյութերով, որոնց հետ համաձայն են օս գիտնականները. օրինակ՝ Բ. Կալոևը 1960 թվականին գրել է. «…ի տարբերություն իրենց հարևանների՝ կումիկների, կաբարդինների և օսերի, չեչենները չունեին իրենց սեփական բեկերը, խաները, իշխանները», իսկ Ֆ Տոտոևը, վերլուծելով 18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի 40-ական թվականների Չեչնիայի հասարակական-քաղաքական կյանքը, 1966 թվականին համոզված պնդել է, թե «Չեչնիայի զարգացումը տեղի ունեցավ ցեղային հարաբերությունների հիմքերի էական պահպանմամբ, որոնք կազմում էին գերիշխող ապրելակերպը»:

Վերոնշյալը հաստատել է չեչեն գիտնական Խ. Օշաևը, որը գրել է, որ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից ո´չ առաջ, ոչ էլ այդ հեղափոխության նախօրեին Չեչնիայում չի եղել թեկուզ մեկ մարդ, որին կարելի լիներ անվանել չեչենների «արքայազն» կամ «տիրակալ» ։ Չեչենների վրա որևէ իշխանություն չի եղել ո´չ 17-րդ, ո´չ 18-րդ, ո´չ 19-րդ դարում, ո´չ էլ 20-րդ դարի առաջին քառորդում: Իսկ 17-18-րդ դարերի ռուսական փաստաթղթերում երբեմն հանդիպող հիշատակումները Չեչնիայի «ֆեոդալ տիրակալների» մասին Օշաևն իրավացիորեն վերագրել է Չեչնիայի ցածրադիր շրջաններին: Դրանք այն շրջաններն են, որտեղ որտեղ ապրել են կումիկները, կաբարդինները, ռուսները և նոգայները, և ընդգծել է այդ «ֆեոդալական խմբերի» ոչ չեչենական ծագումը։ Էթնիկ չեչենները միշտ ապրել են բացարձակ անարխիայի մեջ։

Անհատի բացարձակ ազատությունը չեչենական մտածելակերպի հիմքն է։

1773 թ.-ին ռուս գիտնական Ի. Գյուլդենշտեդտը նշել է ինջուշ ժողովրդի միջավայրում իշխանության լիակատար բացակայությունը. Այդ ժողովուրդը «կատարելապես անկախ է և ոչ մի իշխանի ենթակա չէ»:

Ռուս գեներալ Ա.Պ. Երմոլովը նշել է, որ չեչենների մեջ ոչ միայն իշխանություն չկա, այլ նույնիսկ չեչենների վրա իշխանություն հաստատելն անհնար է. «Ես շատ ժողովուրդների եմ տեսել, բայս իշխանությանն այդ աստիճան անհնազանդ այնպիսի ժողովուրդ, ինչպիսին չեչեններն են, երկրի վրա գոյություն չունի, և Կովկասի նվաճումը՝ չեչեններին նվաճելու, ավելի ճիշտ՝ նրանց ամբողջովին ոչնչացնելու միջոցով է հնարավոր»:

«Չեչեններին առաջարկվել էր վար դնել զենքերը։ Նրանք պատասխանեցին՝ մենք չենք խնդրում, որ մեզ խնայեք, ռուսներից խնդրում ենք միայն մի լավություն՝ թող մեր ընտանիքներին տեղեկացնեն, որ մենք մահացել ենք այնպես, ինչպես ապրել ենք՝ չհնազանդվելով ուրիշի իշխանությանը։ Այդժամ հրաման տրվեց ամեն կողմից տները հրկիզել։ Չեչենները հաստատ որոշել էին մեռնել. մահառաջի երգ երգեցին՝ սկզբում բարձրաձայն, հետո ավելի ու ավելի ցածրաձայն, քանի որ կրակի ու ծխի պատճառով երգիչների թիվը պակասեց։

Բայց մեկ էլ այրվող տան դռները բացվեցին։ Շեմքին մարդկային կերպարանք հայտնվեց. կրակ բռնկվեց, մի գնդակ սուլեց մեր ականջների մոտով. չեչենը նետվեց ուղիղ դեպի մեզ։ Մոզդոկցի կազակ Աթարշչիկովը կրակեց նրա կրծքին։ Հինգ րոպե անց նույն տեսարանը կրկնվեց: Այրվող խրճիթներն սկսեցին փլուզվել. Վեց վիրավոր լեզգիներ, ովքեր հրաշքով ողջ էին մնացել, դուրս սողացին ծխացող ավերակներից. նրանց տարան վիրակապելու։ Ոչ մի չեչեն չհանձնվեց։ Յոթանասուներկու մարդ կյանքը կրակին տվեց» («Շամիլը Ռուսաստանում և Կովկասում», Մ. Ն. Չիչագովա. 1889) ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
11:07, 05.10.2024
32 | 0
10:32, 03.10.2024
159 | 0
20:45, 22.09.2024
327 | 0
դեպի վեր